ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղին էր, ինչու պետք է այլ երկրի պաշտոնյան խառնվի ՀՀ ներքին գործերին․ Հ. Հակոբյանը՝ Զատուլինի մուտքը ՀՀ արգելելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե այլ երկրի քաղաքական գործիչը միջամտում է մեր ներքին քաղաքական կյանքին և անում է հայտարարություններ, որ, օրինակ, վարչապետը պետք է հրաժարական տա, կամ միջամտում է այլ քաղաքական հարցերին, կարծում եմ, որ նման քայլը սպասելի էր և տեղին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելուն:

«Ես ոչ միայն տեղին եմ համարում, այլ նաև արդեն ասացի, թե ինչու եմ տեղին համարում։ Մենք ունենք մեր ներքին քաղաքական կյանքը և ցանկալի չէ, որ այլ երկրի քաղաքական գործիչ որեւէ ձեւով միջամտի մեր ներքաղաքական կյանքին։

Եթե այլ երկրի քաղաքական գործիչն անում է  հայտարարություններ և ասում, որ, օրինակ, պետք է վարչապետը հրաժարական տա, դա ինչ-որ ձևով միջամտություն է մեր ներքին քաղաքական կյանքին։ Որքան գիտեմ, մեկ հայտարարություն չի եղել, տարբեր առիթներով նա փորձել է ներքաղաքական կյանքին որևէ ձևով միջամտել։ Այստեղ վտանգի հարցը չէ, ինչո՞ւ մենք պետք է թույլ տանք, որ որևէ օտար երկրի քաղաքացի, առավել ևս՝ պաշտոնյա, ինչ-որ ձևով միջամտի և, այսպես ասած՝ խառնվի մեր ներքաղաքական գործերին»,- հավելեց իշխանական պատգամավորը:

Նա նաև շեշտեց, որ իրենց  խմբակցությունում այդ հարցը չեն քննարկել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular