ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական նավթը պետք է շուկա վերադառնա․ ՄԷԳ ղեկավար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Համաշխարհային աննախադեպ էներգետիկ ճգնաժամը լուծելու համար ռուսական նավթը պետք է շուկա վերադառնա։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը, հայտնում է BI-ն։

Բիրոլը նախազգուշացրել է, որ մատակարարման վերջին կրճատումները առաջացրել են «առաջին իսկապես համաշխարհային էներգետիկ ճգնաժամը»:

ՕՊԵԿ+-ը՝ նավթ արդյունահանող երկրների խումբը, ներառյալ Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան, հոկտեմբերի սկզբին պայմանավորվել են նավթի արդյունահանումը նոյեմբերից կրճատել օրական 2 միլիոն բարելով:

Այս քաղաքականությունը մեծացնում է համաշխարհային ռեցեսիայի վտանգը, քանի որ հաջորդ տարի նավթի պահանջարկը կգերազանցի առաջարկը, ասել է Բիրոլը Singapore Energy Week համաժողովում:

Նրա խոսքով, ՕՊԵԿ+-ի արդյունահանման կրճատումը «հատկապես ռիսկային է, քանի որ աշխարհի մի շարք տնտեսություններ գտնվում են ռեցեսիայի եզրին»:

Սպասվում է, որ ՕՊԵԿ+-ի մատակարարումների կրճատումը կհանգեցնի նավթի գների աճի, որոնք վերջին երեք ամիսների ընթացքում իջել են մոտ 10 տոկոսով այն բանից հետո, երբ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց անմիջապես հետո կտրուկ աճել էին: Երեքշաբթի օրը Brent տեսակի նավթի գինը նվազել է 1,2 տոկոսով՝ հասնելով 90,28 դոլարի մեկ բարելի դիմաց, իսկ WTI տեսակի նավթի գինը նվազել է 1,3 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 83,46 դոլարի:

Հում նավթի գների աճը, ամենայն հավանականությամբ, կառաջացնի ավելի բարձր գնաճ եւ ինչպես արդյունաբերական արտադրության, այնպես էլ տնտեսական աճի անկում: ՄԷԳ-ը նախազգուշացրել է, որ դա կարող է հանգեցնել համաշխարհային տնտեսության ռեցեսիայի:

ՄԷԳ-ի կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականին նավթի համաշխարհային սպառումը կաճի օրական 1,7 միլիոն բարելով։ Ռուսական նավթը կպահանջվի առաջարկի եւ պահանջարկի միջեւ անջրպետը հաղթահարելու համար, ասել է Բիրոլը:

G7 երկրները՝ Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն առաջարկել են խստացնել արգելքը՝ սահմանափակելով ռուսական մատակարարումների գները: Ենթադրվում էր, որ այս միջոցները թույլ կտան ռուսական նավթի 80-90 տոկսսին հոսել սահմանափակման մեխանիզմից դուրս, ինչը Բիրոլի խոսքով՝ կօգնի փոխհատուցել մատակարարման հավանական պակասը:

«Կարծում եմ, որ դա լավ է, քանի որ աշխարհին առայժմ ռուսական նավթը պետք է»,- ասել է նա։

Նա հավելել է, որ ռուսական նավթի 80-90 տոկոսը, որը գերազանցում է գնային շեմը, «լավ եւ հուսադրող մակարդակ է պահանջարկը բավարարելու համար»:

ՄԷԳ-ի անդամները նաեւ նավթի հավելյալ պաշարներ են կուտակել, որոնք կարող են շուկա բաց թողնել, եթե առաջարկի ավելացման եւ գների իջեցման անհրաժեշտություն լինի, ասել է Բիրոլը, հայտնում է Bloomberg-ը։ «Մենք դեռ ունենք հսկայական քանակությամբ պաշարներ, որոնք պետք է ազատել մատակարարման խափանումների դեպքում»,- ասել է նա: «Դա այս պահին օրակարգում չէ, բայց ցանկացած պահի կարող է տեղի ունենալ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular