ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ի կողմից տակտիկական միջուկային զենքի օգտագործումը աներևակայելի սխալ կլիներ. Բայդեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգուշացրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «աներևակայելի լուրջ» սխալ կգործի, եթե Ուկրաինայում տակտիկական միջուկային զենք օգտագործի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Թույլ տվեք միայն ասել, որ Ռուսաստանի Դաշնությունը աներևակայելի լուրջ սխալ կգործի, եթե օգտագործի տակտիկական միջուկային զենք։ Ես չեմ երաշխավորում, որ սա կեղծ դրոշակային գործողություն չէ, բայց դա կլինի լուրջ, լուրջ սխալ»,- ասել է Բայդենը։

Այսպիսով, նա պատասխանել է այն հարցին, թե «կեղտոտ ռումբ» պայթեցնելու Ուկրաինայի պլանների մասին Ռուսաստանի Դաշնության նախազգուշացումներում տեսնո՞ւմ է բուն ոչ սովորական սպառազինությունների օգտագործման պատրվակ ստեղծելու փորձ։

Բայդենը հավելել է, որ երեքշաբթի՝ հոկտեմբերի 25-ին, շատ ժամանակ է անցկացրել՝ քննարկելով այս թեման, սակայն մանրամասներ չի հայտնել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular