ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեսպանը կարող է կանչվել ՌԴ ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն պաշտոնապես հաստատվել է, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի այցը Հայաստան համարվել է անցանկալի։ Հետո հայտնի դարձավ, որ Մարգարիտա Սիմոնյանի համար էլ է նման որոշում կայացվել: Զատուլինի դեպքում պաշտոնական մեկնաբանությունն այն է, որ վերջին շրջանի նրա հայտարարությունները «վնասում են մեր պետությունների բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»: Իրականում պատճառը շատ ավելի պարզ է. Զատուլինը սուր քննադատության է ենթարկել իշխանություններին ու մասնավորաբար Նիկոլ Փաշինյանին:

1or.am-ի մոսկովյան աղբյուրները փոխանցել են, որ ՌԴ ԱԳՆ կարող է կանչվել Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը՝ նոտա փոխանցելու համար: Պատճառը ոչ միայն Զատուլինի «անցանկալի անձ» ճանաչելու հանգամանքն է, այլև ընդհանրապես Հայաստանում ավելի ու ավելի մեծ ծավալներ ստացող հակառուսական հիստերիան և դեմարշներն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular