ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախարարը սադրանքներ է անում տեղակալի դեմ. ԿԳՄՍՆ-ում արշալույսները խաղաղ չեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ՀՀ ԿԳՄՍՆ-ում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն։ Տևական ժամանակ նախարարի պաշտոնում նշանակված Վահրամ Դումանյանը չի կարողանում որևէ որոշում կայացնել սեփական հեղինակությնան շնորհիվ և ստիպված մնացել է իր տեղակալների ողորմածությանը։

Թե՛ Դումանյանը և թե՛ նրա բերած կադրերը հեղինակություն չեն վայելում նախարարությունում, իսկ նրա տեղակալները լրջագույն ամբիցիաներ ունեն, հավակնում են իրենք դառնալ նախարար։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Դումանյանի հարցը վաղուց որոշված է, առաջիկայում նա հրաժեշտ է տալու նախարարի պաշտոնին։ Պատճառը, որ մինչև օրս Դումանյանը դեռևս նախարարի պաշտոնում է, այն է, որ նրա համար համապատասխան պաշտոն չեն կարողացել գտնել։ Խոսում են, որ Վահրամ Դումանյանը կարող է առաջիկայում նշանակվել որևէ խոշոր բուհի ռեկտորի պաշտոնում։ Իսկ կրթության նախարար կարող է նշանակվել հաղորդավար Պետրոս Ղազարյանի կինը՝ ԿԳՄՍ փոխնախարար՝ Ժաննա Անդրեասյանը։

Ի տարբերություն իր նախարարի և մյուս փոխնախարարների, Ժաննա Անդրեասյանը ոլորտի պրոֆեսիոնալ է, բավական լավ է պատկերացնում կրթական ոլորտը, հնարավոր բոլոր ահրաժեշտ բարեփոխումները և լրջորեն շարժվում է այդ ուղությամբ։

Անդրեասյանը նաև Բրյուսովի և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտների Մանկավարժական համալսարանին միավորվելու նախաձեռնողներից մեկն է, և բոլոր ջանքերը գործադրում է այս նախաձեռնությունը իրականացնելու առումով։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ-ում նույնիսկ խոսում են, թե Բրյուսովի համալսարանի ուսանողների և դասախոսների բողոքի ակցիայի ետևում կանգնած է հենց Դումանյանը, ով ջանքեր է գործադրում է իր տեղակալի ազդեցությունը չեզոքացնելու, նրան վարչապետի աչքում որպես ձախողակ ներկայացնելու, իսկ Բրյուսովի համալսարանի լուծարումն ու Մանկավարժական համալսարանին միավորման գործընթացը ձախողելու ուղղությամբ։ Իհարկե, Բրյուսովի դասախոսներն ու ուսանողները ունեն բոլոր իրավունքները սեփական շահերը պաշտպանելու, բուհը լուծարումից փրկելու համար, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ Դումանյանը ինքը ևս նպաստում է՝ շատ դեպքերում տեղեկատվություն և աջակցություն հայտնելով բրյուսովցիներին։

Պատճառը բացառապես սեփական տեղակալի դեմ գործողություններ իրականացնելն է։

Այս տեղեկությունը հասել է Նիկոլ Փաշինյանին, ով չափազանց զայրացած է, սակայն Վահրամ Դումանյանին չեն ցանկանում հենց այնպես բաց թողնել, չի բացառվում, որ նրան առաջարկեն գլխավորել երեք բուհերի միավորումից հետո ստեղծվող հատուկ բուհը և դառնալ դրա ռեկտոր։

Ելենա Գուլքանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular