ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ի կողմից դիտորդական առաքելության տեղակայումը հնարավորություն կտա նվազեցնել լարվածությունը սահմանին. Անդրեա Վիկտորին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրամիությունը լիահույս է, որ դիտորդական առաքելության տեղակայումը կարևոր քայլ է և հնարավորություն կտա նվազեցնել լարվածությունը սահմանին. հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը. գրում է 1lurer.am-ը։

Դեսպանը կարևոր է համարել Հայաստանի իշխանության գործակցությունը և անհրաժեշտ աջակցությունը ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը։

Անդրեա Վիկտորին (Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար) - Հայաստանի իշխանությունները ոչ միայն ողջունեցին դիտորդական առաքելության ժամանումը, այլև անհրաժեշտ աջակցություն են տրամադրում գործունեությունն իրականացնելու համար։ Այնպես որ, աշխատանքը սկսվել է։

Դիտորդների գործունեության նպատակն է զեկույցներ ներկայացնել գլխամասեր։ ԵՄ-ի կողմից դիտորդական առաքելության տեղակայումը ևս կարևոր քայլ է։ Մենք լիահույս ենք, որ սա հնարավորություն կտա թեթևացնել լարվածությունը սահմաններին, կիրականացնի վստահության զարգացման գործառույթներ, որոնք հետագայում ավելի սահուն կդարձնեն խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular