ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենտրոնական բանկերը պետք է շարունակեն բարձրացնել տոկոսադրույքները՝ գնաճի դեմ պայքարի համար․ ԱՄՀ ղեկավար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնական բանկերը պետք է շարունակեն բարձրացնել տոկոսադրույքները՝ գնաճի դեմ պայքարի համար, քանի դեռ դրանք չեն հասել «չեզոք» մակարդակի, թեեւ շատ դեպքերում դրանք չեն հասնում այդ մակարդակին: Այս մասին հայտարարել է ԱՄՀ ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան։

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհի կենտրոնական բանկերի տոկոսադրույքների բարձրացման դրական ազդեցությունն ի հայտ կգա միայն 2024 թվականին։

ԵԿԲ-ն ամիսներ շարունակ ասում էր, որ իր առաջին քայլը կլինի տոկոսադրույքները չեզոք մակարդակի բարձրացնելը, սակայն որոշ քաղաքական գործիչներ այժմ հանդես են գալիս ավելի ագրեսիվ գործողությունների օգտին՝ ասելով, որ ԵԿԲ-ն պետք է ավելի հեռուն գնա գնաճային ճնշումները մեղմելու համար:

«Այս պահին մենք փորձում ենք անցնել չեզոք ռեժիմի, եւ շատ դեպքերում մենք դեռ այնքան էլ այնտեղ չենք»,- ասել է Գեորգիեւան Reuters-ին տված հարցազրույցում:

Կենտրոնական բանկերը ստիպված են բարձրացնել տոկոսադրույքները, քանի որ «երբ գնաճը բարձրանում է, դա խաթարում է տնտեսական աճը, եւ այն ամենաշատը հարվածում է բնակչության ամենաաղքատ շերտերին»:

ԵԿԲ-ի տոկոսադրույքների վերջին բարձրացումը տեղի է ունեցել վատթարացող տնտեսական կանխատեսումների եւ գնաճի ֆոնին, որը սեպտեմբերին եվրոգոտում հասել է 9,9 տոկոսի, ինչը պայմանավորված է պարենամթերքի եւ էներգակիրների գների կտրուկ աճով:

Հարցին, թե որքան ժամանակ, նրա կարծիքով, կենտրոնական բանկերը կշարունակեն բարձրացնել տոկոսադրույքները, Գեորգիեւան պատասխանել է, որ ԱՄՀ-ի կանխատեսմամբ «մինչեւ 2024 թվականը կենտրոնական բանկերը կգիտակցեն իրենց գործողությունների հետեւանքները»: «Օգուտներ կլինեն, բայց դրանք ակնթարթային չեն, դա հասարակության մեջ որոշակի համբերություն է պահանջում»,- հավելել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular