ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը փորձելու է ձախողել Սոչիում նախատեսված հանդիպումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մտադիր է ձախողել Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումը և այդ նպատակով անձամբ է ներգրավել արևմտյան կառույցներին և տերություններին։ Վերջին շրջանում Փաշինյանն ամեն կերպ փորձել է խուսափել ՌԴ մեկնելուց, նաև սադրանքներ է արել Ռուսաստանի դեմ։ Որոշ դեպքերում այդ սադրանքները չափազանց զգայուն են եղել ՌԴ համար, ինչպես, օրինակ, Կոնստանտին Զատուլինին և ՌԴ ամենահայտնի քարոզիչներից մեկին՝ Մարգաիրտա Սիմոնյանին անցանկալի անձ հայտարարելը։

Ըստ էության, Փաշինյանը համաձայն էր, որ ՌԴ-ն հեռվից զայրանա իր վրա՝ հնարավորություն տալով «թռչել» հանդիպումից։ Փաստացի, Ռուսաստանն այդ սադրանքներին չի տրվել։ Նրան ավելի հետաքրքիր են աշխարհքաղաքական խնդիրները, քան ոմն Փաշինյանի ճակատագիրը, առավել ևս, որ նրա ճակատագիրը լուծվելու է մոտ ապագայում։ Ռուսական կողմը հասկացել է ի դեմս Փաշինյանի լավագույն դեպքում ունեն ճամբարից ճամբար թռչողի, վատագույն դեպքում՝ ներդրված ականի, որի իրական նպատակը Հայաստանը դեպի Արևմուտք տանելն է։ Երեկ խորհրդարանում Փաշինյանը հաստատեց, որ մեկնելու է Սոչի, հընթացս էլ գլուխ գովաց, թե հաշվետվություն է պահանջելու ՀԱՊԿ-ից, թե ինչու չի արձագանքել ՀՀ խնդրանքին։

Պարզ է, որ Փաշինյանը որևէ հաշվետվություն էլ պահանջելու ռիսկ չունի, իսկ հայտարարությունն ավելի շատ ուղղված էր ներքին լսարանին, սեփական կողմնակիցներին «դուխ» տալուն։ Հիմա էլ գնալու է Սոչի, խեղճացած լսելու Պուտինի կշտամբանքը։ Պատահական չէ, որ Աստան մեկնելուց առաջ տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտնի հարցազրույցը, որտեղ նա իր աջակցությունն էր հայտնում Փաշինյանին։ Այնքան, որ նույնիսկ ռուսական կողմը պարզ հասկացրեց, թե գիտեն՝ որտեղից են փչում քամիները։

Այս անգամ էլ Փաշինյանը դիմել է նույն մարտավարությանը։ Երկու օր շարունակ Պետքարտուղարության խոսնակները աջակցության խոսքեր են հղում, հայտարարում, թե միայն ԱՄՆ-ն է աջակցում ՀՀ ինքնիշխանությանը, նաև հորդորում հրաժարվել Պուտինի հրավերից։ Գիտակցելով, որ Պուտինի հետ կոշտ խոսակցություն է սպասվում, իսկ Իլհամ Ալիևը տոլերանտ է ռուսական տարբերակի նկատմամբ, Փաշինյանն ամեն ինչ անում է՝ իրեն ապահովագրելու համար։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, մինչ հանդիպումը ԵՄ պաշտոնյաներից էլ աջակցության խոսքեր կհնչեն, չեն բացառվում հեռախոսազանգերը Էնթոնի Բլինքենի, Էմանուել Մակրոնի, Շառլ Միշելի հետ։ Սա հատուկ արշավ է՝ Փաշինյանի խնդրանքով, իրեն ոգևորելու, մոտակա օրերին գործընթացը շարունակվելու է։

Ինքը՝ Փաշինյանը վերջնականապես կողմնոորոշվելու է, թե որ տարբերակն է նախընտրում։ ՌԴ-ից լուրջ ջանքեր են պահանջվելու՝ Փաշինյանին ի շրջանս յուր վերադաձնելու, հատկապես, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը բազում կամուրջներ է այրել։ Նոր կամուրջներ էլ փորձում է գցել Արևմուտքի հետ։ Այդ շրջանակներում էր օրերս Փարիզ մեկնել Աննա Հակոբյանը։ Նա Բրիջիդ Մակրոնի հետ ոչ միայն թեյ ու սուրճ է ըմպել, այլ որոշակի, այդ թվում՝ Փաշինանին ու իր ընտանիքին տրվելիք երաշխիքների հարցեր լուծել։

Տաթև Հախնազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular