Պուտինը խոսել է միջուկային զենք կիրառելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր Արեւմուտքը լրացուցիչ փաստարկներ է փնտրում Ռուսաստանին հակադրվելու համար։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով միջուկային պատերազմի վտանգի մասին հարցին Վալդայ ակումբի լիագումար նիստի ժամանակ։ Նրա ելույթի հեռարձակումը հասանելի է միջոցառման պաշտոնական կայքում։
«Միջուկային սպառնալիքների շուրջ այսօրվա աղմուկը պարզունակ է, Արևմուտքը լրացուցիչ փաստարկներ է փնտրում Ռուսաստանին հակադրվելու համար»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանին պետք չէ միջուկային հարված Ուկրաինային, քանի որ այն չունի ոչ քաղաքական, ոչ ռազմական նշանակություն։
Նա նաեւ նշել է, որ միակ երկիրը, որը միջուկային զենք է կիրառել, ԱՄՆ-ն է։