ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը ռուսներին և ուկրաինացիներին անվանել է մեկ ժողովուրդ, որը հայտնվել է տարբեր պետություններում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսներն ու ուկրաինացիներն ըստ էության մեկ ժողովուրդ են, եւ մասամբ համաձայնել է այն կարծիքին, որ այն, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում, կարելի է անվանել քաղաքացիական պատերազմ, հաղորդում է «Интерфакс»-ը։ 

«Այն, որ ռուսներն ու ուկրաինացիները սկզբունքորեն մեկ ժողովուրդ են, պատմական փաստ է»,- ասել է նա՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբում։

Պատասխանելով հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ այժմ կարելի է խոսել քաղաքացիական պատերազմի մասին, Պուտինը պատասխանել է՝ «Մասամբ այո»։

Պուտինը համոզված է, որ «միասնական ռուս ժողովրդին պառակտելու փորձերը» սկսվել են 19-րդ դարում։ «19-րդ դարում դա սկսեց տեղի ունենալ, ավելի ու ավելի լայն տարածում գտավ, աջակցություն ստացավ, այդ թվում՝ Արեւմուտքի կողմից»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ գործում է «Բաժանիր եւ տիրիր» սկզբունքը։«Մենք հասել ենք որոշակի նպատակների»,-ընդգծել է Պուտինը։

«Այնուհետեւ դա արտահայտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիտլերի հետ համագործակցությամբ»,-հավելել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular