ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի զգուշացումը Փաշինյանին․ «Արեք՝ ինչ կուզեք, բայց մեղքը ձեր վիզը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Վալդայի միջազգային համաժողովում գրեթե բաց տեքստով Հայաստանի գործող իշխանություններին մեղադրել է ոչ հայանպաստ լուծման և Արցախը Ադրբեջանին թողնելու մեջ։

Պատասխանելով քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հարցին՝ նա հայտարարել է, թե Ռուսաստանը չի պատրաստվում ոչինչ պարտադրել, չի կարող և չի պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել։

Եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ, օրինակ Վաշինգտոնյանը, որը նախատեսում է Ղարաբաղի նկատմամաբ Ադրբեջանի իշխանության ճանաչումը, ապա՝ խնդրեմ։ Պուտինը նաև նշել է, որ եթե Հայաստանում ներկա իշխանությունը կարծում է, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել և ներառել պայմանագրում, դա նույնպես հնարավոր է քննարկել։ Թեև ՌԴ նախագահը չի նշում, սակայն, այդ երկրորդ տարբերակը հենց այն է ինչ առաջարկում է Ռուսաստանը։

Ըստ էության ակնարկելով, որ երկու տարբերակների մեջ առավել հայամետն ու հայանպաստը հենց ռուսական տարբերակն է, սակայն Հայաստանի իշխանություններն ու գործող վարչախումբը կարող է գնալ Վաշինգտոնյան տարբերակին։ Փաստելով, որ սա շատ դժվար և ծանր հարց է, Հայաստանը ՌԴ ռազմաավարական գործընկերն ու դաշնակիցն է, նա նշել է, որ պետք է նկատի առնել նաև Ադրբեջանի շահերը, պետք է կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք կառաջարկի Հայաստանը։

ՌԴ նախագահը նաև կշտամբել է Հայաստանին, որ երկար տարիներ առաջարկում է Ղարաբաղի հարցը լուծել 5 շրջանները վաղուց վերադարձնելու ճանապարհով, սակայն Երևանը գնաց այլ ճանապարհով։ Ինչպես ավելի վաղ նշել էինք՝ ՌԴ նախագահը Վալդայում բավականին լուրջ ակնարկներ է անելու, որոնք նաև օգտագործելու է արդեն Սոչիում եռակողմ հանդիպման ժամանակ։ Բաց հայտարարելով,որ Հայստանի գործող իշխանությունները պատասխանատվություն են կրում Ղարաբաղի ճակատագրի համար, նա հստակ հասկացնում է, որ Ռուսաստանի վրա մեղքը բարդելու փորձերը որևէ հաջողություն չեն կարող ունենալ։ Փաշինյանական վարչախումբն է փորձում համոզել, թե Ռուսաստանը պնդում է թե՛ միջանցքի և թե՛ Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու վրա։

Մինչդեռ Վալդայի համաժողովում Վլադիմիր Պուտինի ակնարկը վկայում է, որ պատասխանատուն բացառապես Հայաստանի իշխանությունն է։ Չի բացառվում, որ այս խոսքից հետո Հայաստանում գործող վարչախմբի դեմ բավական լուրջ գործողություններ ձեռնարկվեն։ Այդ մասին ակնարկներ չկան, սակայն դիվանագիտության մեջ ոչ միշտ է ամեն ինչ ասվում բացեիբաց։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular