ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզ համար անընդունելի է վաշինգոնյան փաստաթուղթը․ Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լազարեւյան ակումբում առաջին անգամ մասնակցություն ունեցած Սեյրան Օհանյանն այսօր իր ելույթն սկսել է Պետդումայի հայամետ պատգամավոր Կոստանտին Զատուլին ուղղված խոսքով։ Նա իր ղեկավարած ԱԺ ընդիմադիր Հայստան դաշինքի անունից իր խորին երախտիքն է հայտնել Կոնստանտին Զատուլինին ղարաբաղյան կոնֆլիկտին այդքան խորքային տիրապետելու և Արցախի կարգավիճակի հարցն  մշտապես բարձրացնելու և ըս այդմ հայերին օժանդակելու համար։ Պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր գործիչ Սեյրան Օհանյանը կարևորել է գեոքաղաքական և անվտանգության ներկայիս լարվածության  պայմաններում տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ քննարկումները՝ Զատուլինի համակարգած Լազարևյան ակումբի այսօրվա լայնամասշտաբ ֆորմատում։

 «Հայաստանում և Արցախում այս օրերին ծավալվող արագ գործընթացները ավելի ակտուալ են դարձնում մեր ապագայի համար այսպիսի քննարկումները, որոնց առանցքում մեր դաշնակցակին հարաբերությունները պիտի լինեն՝ ՌԴ-ի հետ միասին։ Պատմական փաստ է, որ մեր աշխարհագրական դիրքը՝ Եվրոպայի և Ասիայի շփման կետում,  19-րդ դարից տարբեր շարժառիթներով՝ շահերի բախումների պատճառով և տարանցիկ փոխադրումների, միշտ դոմինանտ և գլխավոր խաղացող է համարվել այստեղ Ռուսատանը, ուստի և հայերի ճակատագրում ռուս դաշնակցի և քրիստոնյա ռուս ժողովրդի հետ ջերմ  շփումները  դարավոր պատմություն ունեն»։ Նրա խոսքով՝ ռուս-հայկական հարաբերությունները բոլոր իշխանությունների օրոք ներդաշնակ են եղել, և ռազմատնտեսական ոլորտից  մինչև մշակութային, մարզական ոլորտներում գործակցային ՝ փոխօգնության հարաբերություններ են եղել։ Հիմա փորձում են քննարկել-քննադատել մեր դաշնակցաին գործընկերությունը՝ Խորհրդային կարգերի կառվարման շրջանում՝ մի շարք թերություններով հանդերձ, բայց փաստն այն է, որ անգամ ԽՍՀՄ փլուզումից հետո  բոլոր երկրների շարքում Հայաստանի հետ փայլուն և կայուն հարաբերություններ մնացին և դա Հարավային Կովկասում արդյունավետորեն ծառայեց մեր անվտանգային ռիսկերի ու պատերազմների ժամանակ՝ շահավետորեն։ Ֆիդայական շարժման ժամանակ, երբ մեր բանակը նոր նոր էր ձևավորվում, Արցախի ազատագրական պայքարում Սեյրան Օհանյանն ընդգծել է ռուսական կողմի աջակցությունը։ Եվ այսօր Արցախի շուրջ ծավալվող գործընթացներում նախկին ուժային նախարարը լուրջ  մտավախություն ունի, որ արևմտյան դիրքորոշմանը հետևելով` Հայաստանը կարող է հայտնվել գերտերությունների ուժային կենտրոնների կիզակետում, ուստի գտնում է, որ Հայաստանի գործող իշխանության շուրջ համախմբումը սխալ կլինի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular