ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ն հայտարարություն է տարածել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին նախորդել են կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունները: Այս մասին ասված է ՀԱՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ:

«Նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Նիստի ընթացքում լսվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի տեղեկությունը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված Հայաստանի Հանրապետություն ուղարկված կազմակերպության առաքելության աշխատանքի վերաբերյալ։

ՀԱՊԿ անդամները, վերահաստատելով կազմակերպության հանձնառությունը՝ ամրապնդելու խաղաղությունը, միջազգային և տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, հավաքականորեն պաշտպանելով ՀԱՊԿ անդամ երկրների անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և Հայաստանի հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։

Հստակ համոզմունք է արտահայտվել, որ առկա հակասությունները և վիճելի հարցերը պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ընդունված եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածություններին համապատասխան։ 

Նիստի ավարտից հետո ՀԱՊԿ ԿԱԽ անդամները հանդես են եկել մի շարք առաջարկություններով՝ համապատասխան որոշումների նախագծերը վերջնական տեսքի բերելու համար»,- ասված է է հայտարարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular