ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան բացեց խաղաքարտերը. կգնա՞ Փաշինյանը վա-բանկ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե Հայաստանն ուզում է ընտրել հայ-ադրբեջանական կարգավորման «վաշինգտոնյան» տարբերակը, որում Արցախի նկատմամբ ճանաչվում է Ադրբեջանի ինքնիշխանությունը, ապա որևէ խնդիր չկա և դա հայ ժողովրդի ու Հայաստանի ղեկավարության ընտրությունն է: Եթե Հայաստանն ուզում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում Ղարաբաղի մասին առանձնահատուկ դիտարկում, ապա կարելի է և այդպես: Վերը շարադրված մտքերը պատկանում են ՌԴ նախագահ Պուտինին, որը դրաք արտահայտել է Վալդայ ակումբի փորձագետների հետ հանդիպմանը, փաստացի՝ Սոչիում նախատեսված եռակողմ հանդիպմանն ընդառաջ բացելով բանակցային որոշ խաղաքարտեր, որոնք փորձում էր քողարկել Նիկոլ Փաշինյանը:

Ստացվում է, որ ՌԴ նախագահը կեղծ է համարում Փաշինյանի ընտանեկան կայքի հավաստի աղբյուրների տարածած կեղծ տեղեկությունը, առ այն, որ խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը ենթադրում է Արցախի սուբյեկտայնության համար պայքարից հրաժարում: Ավելին, Պուտինը հերքում է նաև Փաշինյանի մեկ ալ պնդում, մասնավորապես՝ այն, որ որևէ երկիր պատրաստ չէ այս պահին ճանաչել Արցախի անկախությունը: Իհարկե, անկախության ճանաչման մասին չխոսեց նաև ինքը՝ Պուտինը, սակայն, ակնհայտ է, որ առնվազն Արցախի համար առանձնահատուկ դիտարկումների հնարավորություն Մոսկվան տեսնում է:

Սոչիում նախատեսված եռակողմ հանդիպմանն ընդառաջ Մոսկվան կոշտացնում է հռետորաբանությունը և փոխում է վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ: Եթե նախկինում ռևերանսները Արևմուտքին Կրեմլի կողմից մարսվում  էին, ապա այսօր անգամ ռուսական պետական ալիքների քաղաքական թոք-շոուների գլխավոր հերոս է հանդիսանում ՀՀ վարչապետը, ում բացահայտ են անվանում արևմուտքի գործակալ և մեղադրում տարածաշրջանից ՌԴ-ին դուրս մղելու ծրագրեր փայփայելու մեջ: Մոսկվայի ակտիվացումը այս առումով ուղղված է հենց այդ ծրագրի իրականացումը խափանելուն: Օրեր առաջ հայտարարությամբ հանդես եկավ նաև գործարար Սամվել Կարապետյանը, ով կոչ արեց ՀՀ իշխանություններին վերջ տալ վտանգավոր հակառուսական հռետորիկային: Հասկանալի է, որ Կարապետյանը դժվար է թե նման հայտարարությամբ հանդես գար առանց ռուսական իսթեբլիշմենթի հետ նախապես համաձայնեցնելու, կամ առնվազն քննարկելու: Ռուսական կողմի համար թերևս վերջին կաթիլը դարձավ ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելու որոշումը, որի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ՀՀ ԱԳՆ-ից՝ այդ քայլը որակելով ոչ բարեկամական: Ռուսական մի շարք առաջատար պարբերարականներ, օրինակ՝ Վեդոմոստին, անգամ ակնարկներով հանդես եկան՝ նշելով, որ հայ հասարակության համբերության բաժակը կարող է լցվել: Արդյո՞ք սա մեսիջ չէր Փաշինյանին առ այն, որ եթե վերջինս շարունակի սիրահետել Արևմուտքին, ապա Մոսկվան կարող է կանաչ լույս վառել հայկական ընդդիմության համար:

Ինչպես երևում է՝ Սոչիի հանդիպումը Պուտինը դիտարկում է ամենևին ոչ իբրև հերթական դիվանագիտական հանդիպում, ինչպես նախորդները, այլ պատրաստվում է, ըստ էության, «վերջնագիր» ներկայացնել «վաշինգտոնյան» գործընթացի առնչությամբ՝ Հայաստանին ու Ադրբեջանին: Հայաստանը գործնականում հայտնվել է «վաշինգտոնյան» և «ռուսական» երկու մոտեցումների արանքում: Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ այդ մոտեցումները հայ-ադրբեջանական հակամարտություն կամ արցախյան հարց կարգավորելու մասին չեն, այլ ԱՄն ու ՌԴ ռազմավարական, ռազմա-քաղաքական աշխարհաքաղաքականության մասին: Նիկոլ Փաշինյանը այսօր արդեն իսկ գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնվել է հակամարտության կարգավորման և խաղաղ բանակցությունների ռուսական առաջարկներին: Արդյո՞ ք սա նշանակում է, որ Փաշինյանը կրկին՝ Մոսկվայի ճնշման տակ փոխում է խաղաղության պայմանագրի հիմնական քավորին և ինչ գին են վճարելու Հայաստանն ու Արցախը իշխանությունների նման տակտիկական նահանջների դիմաց...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular