ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարել կռվել «անմարդաբնակ լեռների» համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարել կռվել չսահմանազատված սահմանի գոտում գտնվող տարածքների համար։ Այս մասին հայտնում է «Пул Первого» տելեգրամյան ալիքը։ 

«Տղե՛րք, ինչի՞ համար եք կռվում: Այդ երկու հազար կմ բարձրությամբ լեռների վրա ինչի՞ համար եք կռվում։ Երեք հարյուր մարդ եք սպանել։ Երեք հարյուր մարդ մահացավ այնտեղ, որտեղ մարդիկ չեն ապրում։ Որտեղ նույնիսկ այծերը չեն գնում: Ինչի՞ համար եք կռվում։ Դուք երկուսով նստեք [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ] և պայմանավորվեք»,- ասել է Լուկաշենկոն՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular