ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպիտակ տունը հաստատել է Բայդենի մասնակցությունը G20-ի գագաթնաժողովին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Կարին Ժան Պիերը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մասնակցելու է G20-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերին Ինդոնեզիայում, գրում է ՌԻԱ Նովոստին։ Սպիտակ տան ներկայացուցիչը նաև հավելել է, որ մինչ այդ ԱՄՆ նախագահը կայցելի Եգիպտոս և Կամբոջա։

«Նոյեմբերի 13-16-ը նախագահը կլինի Ինդոնեզիայի Բալի քաղաքում՝ մասնակցելու G20-ի առաջնորդների գագաթնաժողովին», - ասված է Կարին Ժան Պիերի հայտարարության մեջ:

Նա նաև հավելել է, որ նոյեմբերի 11-ին Բայդենը մասնակցելու է ՄԱԿ-ի կլիմայական հարցերով կոնֆերանսին, որը տեղի է ունենալու Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ հանգստավայրում, իսկ նոյեմբերի 12-13-ն այցելելու է Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպեն՝ կմասնակցելու ԱՄՆ-ի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ամենամյա գագաթնաժողովին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular