ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է սպասվում «Քաղպայմանագրի» համաժողովում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր համաժողով է գումարել, վաղ առավոտից կուսակցականները հավաքվելու են, ընտրելու կուսակցության վարչություն, որն էլ իր հերթին ընտրելու է ՔՊ վարչության նախագահ։

Համաժողովը, ինչպես «վայել է» թափանցիկության և «ժողովրդավարության բաստիոնին», անցնելու է դռնփակ՝ առանց լրագրողների մասնակցությամբ։ Ընդհանրապես, «Քաղաքացիական պայմանագիր»-ը հոգացել է, որպեսզի լրագրողները չկարողանան հայտնվել համագումարի տարածքում, իրենց տհաճ հարցերով նեղություն պատճառել «Քաղպայմանագրի» անդամներին։

Այս հանգամանքն է, որը վկայում է քաղաքական այդ ուժի բացարձակ հակաժողովրդավար լինելու փաստը, որևէ կերպ չի մեկնաբանվել, ընդհակառակը, ՔՊ տարբեր ներկայացուցիչներ շարունակում են պնդել, որ դա սովորական նորմալ պրակտիկա է և որևէ խնդիր չկա, իսկ համաժողովի գրեթե 1000 պատվիրակները ընտրելու են վարչության 15 անդամների՝ առաջադրված 47 թեկնածուներից։ Ըստ ամենայնի, այսօր ՔՊ-ում առաջացած կլանային պայքարը կհասնի իր գագաթնակետին և տարբեր խմբավորումներ կփորձեն իրենց մարդկանց անցկացնել Քաղպայմանագրի վարչություն՝ հետագայում սեփական դիրքերն ամրապնդելու համար։ Իսկ արդեն երեկոյան պարզ կլինի, թե ով է լինելու ՔՊ վարչության նախագահը։ Մեր տեղեկություններով՝ այդ պաշտոնին հավակնում են երկոիւ թեկանծուներ՝ Պաշտպանության նախարար, ՔՊ վարչության գործող նախագահ Սուրեն Պապիկյանը և Երևանի քաղաքապետի թեկնածու ՝ Տիգրան Ավինյանը։

Պաշտպանության նախարարը ամեն ինչ անում է իր կողմնակիցներին ՔՊ վարչություն տեղավորելու, կուսակցությունում սեփական դիրքերն ուժեղացնելու, անհրաժեշտության դեպքում ՝ իշխանությունը Նիկոլ Փաշինյանից խլելու համար։ Այլ խմբավորումները ևս ոչնչով ետ չեն մնում Պապիկյանից։

Ինքը՝ Փաշինյանը, միայն իր մերձավորներին է հանձնարարել, թե ո՞ւմ պետք է քվեարկեն։ Այսօր երեկոյան պարզ կլինի, թե ինչպիսին է լինելու իշխող ուժի վարչության կազմը և ո՞վ է լինելու Քաղպայմանագրում երկրորդ անձը իր ազդեցությամբ՝ Նիկոլ Փաշինյանից հետո։

Տաթև Հախնազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular