ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Հռոմի Պապին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Հռոմի Սրբազան քահանայապետ, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապին։  Այս մասին հայտնում են ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակից:

Նամակում, մասնավորապես, ասված է․ «Որպես Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան, հպարտության զգացում վերապրեցի օրերս Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում մատուցված «Խաղաղություն Հայաստանին» Սուրբ պատարագի առիթով, որը նվիրված էր Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Չդադարող պատերազմների, պատուհասող աղետների, շարունակվող բռնությունների ու ողբերգությունների պայմաններում, երբ աշխարհում հանդուրժողականության ու խաղաղության կարիք կա, Սուրբ Աթոռից շարունակաբար հնչող խաղաղության ուղերձներն առավել քան արդիական են:

Դրանք շատ սրտամոտ են մեզ՝ հայերիս ու Հայաստանին, քանի որ մենք դեռևս ապրում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ու ցավի, տարածաշրջանային լարվածության ու հնարավոր մարտահրավերների պայմաններում։ Մենք հիշում և մեծապես գնահատում ենք այն աջակցությունը, որը Հայաստանի համար դժվարին օրերին ստացել ենք Ձերդ Սրբությունից ու Սուրբ Աթոռից...

Ինձ համար  չափազանց հիշարժան են այցելություները Վատիկան և հանդիպումները Ձերդ Սրբության հետ: Մշտապես պատրաստ եմ ուժերիս ներածին չափով նպաստել մեր կապերի ամրապնդմանը և երկկողմ օրակարգը շարունակաբար հարստացնելուն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular