ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը փորձում է կանխել ներկուսակցական հեղաշրջումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Երևանի Մարզահամերգային համալիրում դռնփակ, գրեթե տասը ժամից ավելին, տեղի է ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովը, որի ընթացքում ընտրել են կուսակցության 4-րդ վարչությունը։

15 հոգանոց այս վարչության ընտրությունները բավական տարօրինակ և ուշագրավ պատկեր են արձանագրել։ Երկարամյա ՔՊ–ականներից շատերին այդպես էլ չի հաջողվել հայտնվել վարչության կազմում, սակայն այնպիսի տարօրինակ անուններ են եղել, որոնք ընդամենը հեղափոխությունից հետո էին դարձել ՔՊ-ական և պատգամավորի կամ նախարարի պաշտոններ են զբաղեցնում։

Այսպես՝ վարչության նոր կազմում գրեթե առանց խոչընդոտների ընտրվել են Գևորգ Պապոյանը, Վաղարշակ Հակոբյանը, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, իսկ շատ ՔՊ-ականներ, որոնք նախկինում բավականին լուրջ կողմնակիցների թիմ ունեին և կարողացել էին վարչության անդամ դառնալ, այս անգամ պարզապես դուրս են մնացել՝ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը, պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և այլոք։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փորձել է իր կողմնակիցներին անցկացնել վարչության կազմում, ավելին նրանք նույնիսկ առաձին 15 հոգանոց ցուցակ են տվել իրենց կողմնակիցներին, որպեսզի նշում կատարեն այդ անձանց անունների կողքին։

15 հոգանոց այդ ցուցակում 7-8 անձ հենց Սուրեն Պապիկյանի կլանի անդամներ են, և Պապիկյանն անձամբ է այդ ցանկը գրել և մի քանի հարյուր իր կողմնակիցների հրահանգել հենց այդպես ընտրություն անել։

Իհարկե այս զարգացումը Փաշինյանին և այլ կլանների ներկայացուցիչներին հաջողվել է կանխել, արդյունքում ընդամենը պապիկյանական 2-3 մերձավորներ են հայտնվել «Քաղպայմանագրի» վարչությունում։ Շատ ավելի ուշագրավ է եղել ՔՊ վարչության նախագահի ընտրությունը։

Նշենք, որ նախկինում վարչության նախագահի պաշտոնը զբաղեցրել են Արայիկ Հարությունյանը, Սասուն Միքայելյանը, մինչև հոկտեմբերի 28-ն էլ այդ պաշտոնը զբաղեցնում էր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նոր վարչության առաջին նիսռտում Տիգրան Ավինյանի առաջարկով ՔՊ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը և միաձայն ընտրվել վարչության նախագահի պաշտոնում։

Հենց սրանով էր պայմանավորված, որ վարչության նիստից հետո Սուրեն Պապիկյանի դեմքն առանձնապես էլ խանդավառված չէր։

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հասկացել է, թե դեպի ուր են տանում զարգացումները սեփական կուսակցությունում, փորձում է, անձնապես դառնալով ՔՊ վարչության նախագահ, կանխել ներկուսակցական հնարավոր հեղաշրջումը։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular