ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 31 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- ԱՄՆ-ում և անգլերենախոս այլ երկրներում՝ Հելոուին,  Ռուսաստան՝ Սուրդոթարգմանիչի և Բանտերի աշխատողների օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1817- վախճանվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Դավիթ Ե Էնեգեթցին:
1874– ծնվել է ֆրանսահայ նկարիչ, փորագրանկարչության մեծ վարպետ Էդգար Շահինը:
1875 –ծնվել է բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս Ավետիք Իսահակյանը: 1895-  երկու հազարի հասնող թուրք և չերքեզ հրոսակները հարձակվել են Կիլիկիայի Դյորթ-Յոլ (Չոք Մարզվան) գյուղի վրա, որոնց  հայերը դիմագրավել են հնչակյան հայտնի գործիչ Մխո-Շահենի (Մխիթար Սեֆերյան) գլխավորությամբ: 
1898 –ծնվել է խորհրդային բանակի գեներալ-մայոր Հմայակ Հախնազարյանը:
1929 –ծնվել է նկարիչ Սլավիկ Պարոնյանը:
1931– սկսել է տպագրվել «Աշտարակ» թերթը:
1958- բացվել է  Ավետիք Իսահակյանի՝ Վարպետի,  տուն թանգարանը:
1978-վախճանվել է խորհրդային բանակի գեներալ-մայոր Ասքանազ Կարապետյանը:
1986– ծնվել է ծանրամարտուհի, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:
2006-Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին հայազգի անդամ Յուրի Ջորկաևը, որի New York Red Bulls թիմը պարտվելով դուրս էր մնացել ԱՄՆ-֊ում անցկացվող MLS առաջնությունից, թողել է ֆուտբոլը:
2008- վախճանվել է նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանը:
2011- Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ  Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջադրվել է քաղաքապետի թեկնածու:
2018-նախկին նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական առանձնատնից և բնակություն հաստատել Ձորաղբյուր գյուղում։  
2019-   Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան 5-ի սահմանում Երևանի կենդանաբանական այգու տարածք է ներթափանցել 5-6 թափառող շներից բաղկացած ոհմակ եւ հոշոտել 3 կարմրավիզ կենգուրուների։    
2020-Հայաստանի օմբուսմեն Արման Թաթոյանը մեղադրել է Ադրբեջանին Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական բնակավայրերին մոտ անտառներում ֆոսֆոր պարունակող արգելված զենք օգտագործելու մեջ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ


475 —Արևմտյան Հռոմեական կայսրության կայսր է դարձել Ֆլավիոս Ռոմուլ Ավգուստը, նա այդ կայսրության վերջին կայսրն է եղել:
1517– Մարտին Լյութերը իր 95 թեզերը փակցրել է Վիթենբերգի եկեղեցու դռանը և  սկիզբ  դրել ռեֆորմացիային: 
1589 —գերմանական Բեդբուրգ քաղաքում դաժան մահապատժի է ենթարկվել մանյակ և մարդասպան-մարդակեր Պետեր Շտումպֆը, նրան անվանում էին  «բեդբուրգյան սատանա»:
1632– ծնվել է հոլանդացի նշանավոր գեղանկարիչ Յան Վերմեերը:
1864 - Նևադան դարձել է Միացյալ Նահանգների 36-րդ նահանգը:
1887 —ծնվել է չին զորահրամանատար, քաղաքական և պետական գործիչ Չան Կայշին:
 1892– Արթուր Կոնան Դոյլը հրատարակել է  իր «Շերլոկ Հոլմսի արկածները» գիրքը:
1892 – ծնվել է  ռուս շախմատիստ, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինը: 
1895– ծնվել է անգլիացի ռազմական պատմաբան և տեսաբան Լիդդել Հարտը:
1905 —ստեղծվել է Մարկովյան հարապետությունը (Մոսկվայի մարզի Մարկովյան շրջանում ստեղծված գյուղացիական ինքնակառավարման տարածք, որը գոյատևել է մոտավորապես կես տարի):
1922 –ծնվել է  ռուս սովետական դերասան Անատոլի Պապանովը;
1922 —Մուսոլինիի սևշապիկավորները մտել են Հռոմ և շքերթով անցել թագավորական պալատի առջևով, պաշտոնապես ավարտվել է Իտալիայի ֆաշիստական հեղափոխությունը և սկսվել է ֆաշիստական իշխանությունը: 
1941- ԱՄՆ-ում  տասնչորս տարի տևած աշխատանքներից հետո ավարտվում է Ռաշմոր լեռան քանդակների ստեղծումը:
1943 —Կարմիր բանակի սպառազինության մեջ է պաշտոնապես ընդունվել  ԻՍ-2 ծանր տանկը,  ԻՍ կրճատումը բացվում է որպես «Իոսիֆ Ստալին»:
1956 - Սուեզի ճգնաժամի ժամանակ Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը սկսում են Եգիպտոսի ռմբահարումը, ստիպելու համար, որ վերաբացվի Սուեզի ջրանցքը:
1961– Իոսիֆ Ստալինի դագաղը գաղտնի դուրս է բերվել Լենինի դամբարանից և թաղվել Կրեմլի պատի տակ:
1974- վախճանվել է վրացի սովետական կինոյի և թատրոնի ռեժիսոր Միխեիլ Ճիաուրելին:
1984 - Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիին սպանել են նրա երկու սինքխ հավատքի թիկնապահները:
1993– վախճանվել է իտալացի աշխարհահռչակ ռեժիսոր և սցենարիստ, կինոյի պատմության ամենանշանավոր դեմքերից մեկը հանդիսացող Ֆեդերիկո Ֆելինին («Ամարկորդ», «8½», «Ճանապարհ»):
1999- EgyptAir ընկերության SU-GAP օդանավը ընկել է  Ատլանտյան օվկիանոսը։ Զոհվել են օդանավում եղած բոլոր 217 անձիք:
2000-  կանգնեցվել է ОС Multics օգտագործող վերջին համակարգիչը:
2007 —պայթյուցիկ նյութի հետ անզգույշ վարվելու արդյունքում Ռուսաստանի Տոլյատտի քաղաքում պայթյուն է որոտացել ավտոբուսում, որի հետևանքով 8 ուղևոր զոհվել է , իսկ ավելի քան 50-ը ստացել վնասվածքներ:
2011- աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ, այդ օրը ՄԱԿ-ը հայտարարել է  յոթ միլիարդի օր:
2015 —Սինայի թերակղզու շրջանում վթարվել է А321 ուղևորատար ինքնաթիռը, որի արդյունքում ինքնաթիռում գտնվող բոլոր 224 անձիք զոհվել են:
2018 —Հնդկաստանում բացվել է աշխարհում ամենաբարձր արձանը, որը կոչվում է Միավորման արձան:
2020 —վախճանվել է բրիտանացի հանրահայտ դերասան և կինոպրոդյուսեր Շոն Օ՝Քոններին:
Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular