ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազախստանը սկսել է «արգելակել» իր մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ ՌԴ ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղազախստանը սկսել է «արգելակել» իր մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ Այս մասին Դաշնության խորհրդում «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության Ասիա-խաղաղօվկիանոսյան վեկտորը ժամանակակից աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱԽՏՀ-ում Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյա Կիրիլ Բարսկի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք խնդիրներ ունենք, այդ թվում՝ նաեւ մեր միության ներսում. վերջերս Ղազախստանը սկսել է «արգելակել» եւ՛ իր մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությունում, եւ՛ ավելի մեծ Եվրասիայի հարցով աշխատանքում, սա շատ տագնապալի ազդանշան է»,- ասել է Բարսկին:

Բայց միեւնույն ժամանակ, ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ երկրների մեծ մասն աջակցում է կենտրոնաձիգ միտումներին՝ ի դեմս մեծ Եվրասիայի՝ գիտակցելով, որ առանց նման խոշոր նախագծի, միությունը ստիպված կլինի անցնել «խուլ պաշտպանության», որտեղ նա մեկուսացման մեջ կհայտնվի։ Այս միտումներին աջակցում են նաեւ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրները, այդ թվում՝ Չինաստանը, Հնդկաստանը, Մոնղոլիան։

Մեծ եվրասիական գործընկերության հայեցակարգը ենթադրում է ազատ առեւտրի գոտիների ցանցի ստեղծում, միջբլոկային առեւտրատնտեսական գործընկերություններ եւ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների միավորում եվրասիական մայրցամաքում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Մեծ եվրասիական գործընկերություն» ստեղծելու գաղափարով հանդես է եկել 2015 թ.։ Նրա խոսքով, գործընկերության մասնակից կարող են դառնալ ԵԱՏՄ երկրները, այն պետությունները, որոնց հետ Ռուսաստանը սերտ հարաբերություններ ունի՝ Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Իրանը եւ ԱՊՀ երկրները, ինչպես նաեւ այլ պետություններ եւ միավորումներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular