ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է հացահատիկային գործարքը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակին։

Էրդողանի խոսքով՝ Անկարան կշարունակի հանդես գալ պարենային գործարքի շուրջ խնդիրները լուծելու նախաձեռնություններով։ Նա վստահություն է հայտնել, որ կառուցողական մոտեցումը կօգնի լուծել կողմերի միջև առկա դժվարությունները։

Թուրքիայի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին «Վալդայ» քննարկման ակումբի հանդիպման ժամանակ հանրապետության մասին իր խոսքերի համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular