ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ Դաշնային խորհուրդը ՀՀ և Ադրբեջանի ժողովուրդների միջև վստահությունն ամրապնդելու նպատակով սկսել է եռակողմ միջխորհրդարանական շփումները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև վստահությունն ամրապնդելու նպատակով սկսել է եռակողմ միջխորհրդարանական շփումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Տելեգրամի իր ալիքում հայտնել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը։

«Երեկվա  համատեղ հայտարարության մեջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, ի թիվս այլ բաների, ընդգծել են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ ռուսաստանյան աջակցությամբ հասարակայնության ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսությունը շարունակելու համար, ինչպես նաև եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի կարևորությունը՝ երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով»,- գրել է Կոսաչովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular