ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը նախատեսում է մինչև տարեվերջ Ռուսաստան ուղարկել 1000 զինատեսակ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր. CNN

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը պատրաստվում է մոտ 1000 զինատեսակ ուղարկել Ռուսաստան, այդ թվում՝ «երկիր-երկիր» կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ և լրացուցիչ հարվածային անօդաչու թռչող սարքեր, հայտնում է ամերիկյան CNN-ը՝ վկայակոչելով արևմտյան երկրներից մեկի պաշտոնյաներին։

Նյութում նշվում է, որ մինչ այդ Թեհրանից Մոսկվային մատակարարված զենքի խմբաքանակը ներառում էր մոտ 450 անօդաչու թռչող սարք, և որ Ռուսաստանը դրանց արդեն ներգրավել է Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների մեջ։ Զենքի նոր խմբաքանակը կմատակարարվի մինչև տարեվերջ, ասել են պաշտոնյաները։

Հոդվածի հեղինակները հիշեցրել են, որ Կիևի հայտարարությունների համաձայն՝ Ուկրաինայի զինված ուժերը խոցել են ավելի քան 300 իրանական անօդաչու թռչող սարքեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular