ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը Ֆրանսիային և Հայաստանին մեղադրել է «ջարդերի», «էթնիկ զտումների» և «աննախադեպ վանդալիզմի» մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Աշխարհը երբեք չպետք է մոռանա Ֆրանսիայի կողմից Ալժիրի ժողովրդի դեմ իրականացված ջարդը։ Ֆրանսիան դաժան պատերազմ մղեց Ալժիրի ժողովրդի դեմ։ Այս մղձավանջային կոտորածի արդյունքում զոհվեց 1,5 միլիոն մարդ»,- այս մասին նոյեմբերի 1-ին Ալժիրում Արաբական պետությունների լիգայի 31-րդ գագաթնաժողովում ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է ԱՊԱ-ն։

Ընդգծելով, որ Ալժիր կատարած այցի շրջանակներում նա այցելել է նահատակների հուշարձան և Ազգային մոջահեդների թանգարան, պետության ղեկավարն ասել է.

«Այսօր, հիշելով այս սարսափելի իրադարձությունը, մենք պետք է ամեն ինչ անենք ապագայում նմանատիպ աղետները կանխելու համար»։

Նա նաև Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականություն վարելու, «աննախադեպ վանդալիզմի» մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular