ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 02 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Լիբերիա՝Գոհաբանության օր, Գվատեմալա, Հոնդուրաս, Մեքսիկա և Սալվադոր՝ Մեռելոց:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1829– ծնվել է նշանավոր հայ գրող, բանաստեղծ Միքայել Նալբանդյանը:
1870 – ծնվել է երգիծաբան Մուշեղ Բագրատունին:
1914-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական բանակը սկսել է մարտական գործողությունները կովկասյան ճակատում երկու ուղղությամբ սկսելով հարձակում էրզրումի ուղղությամբ:
1915 – ծնվել է հայազգի ամերիկացի երգչուհի Քեյ Արմենը (Արմենուհի Մանուկյան): 
1931-ծնվել է լրագրող, երգիծաբան, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանը:
1967– վախճանվել է գրող, արձակագիր Քրիստափոր Թափալցյանը:
1972– ծնվել է ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանը, որը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն է:
1988- ԽՍՀՄ-ում կենսաթոշակները բարձրացրել են 40 %-ով:
2003- Երևանի Արաբկիր համայնքի ջրամատակարարման խողովակի վթարի հետևանքով առաջացել է դիզենտերիայի բռնկում, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում դիզենտերիայով հիվանդների թիվը անցել է 100-ից: 
2007- Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի տեղակալ:
2008–Ռուսաստանի միջնորդությամբ  Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հռչակագիր: ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի հռչակագիրը:
2011- Ալիկ Սարգսյանը ազատվել է ոստիկանապետի պաշտոնից և նոր ոստիկանապետ է նշանակվել Վլադիմիր Գասպարյանը:
2012 —վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական  գեղանկարիչ, գրաֆիկ և սցենոգրաֆ Զավեն Արշակունին:
2013- առավոտյան ժամը 10-ն անց 20-ի սահմաններում հոսանքազրկվել է մայրաքաղաք Երևանը ու մի շարք մարզեր։ Ըստ բացատրության հոսանքազրկման պատճառը Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի մեկուսացումն է:
2018-Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:        -ԿԸՀ-ն հաստատել է դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների 
ժամանակացույցը:
2019–մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանամերձ հրապարակում կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության բյուջեից հատկացվել է 2,7 մլն դրամ, որի ժամանակ իրարանցում է առաջացել, քաղաքացիները դժգոհել են ներկայացման որակից ու մակարդակից:
2020-ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ զոհվել է ԼՂՀ ՊՆ նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը: 

ԱՇԽԱՐՀՈՒՄ


69 մ.թ.ա.-ծնվել է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան:
1570– Հոլանդիայում տեղի է ունեցել մեջ ջրհեղեղ, որի հետևանքով մոտ 20 000 մարդ է խեղդվել Հյուսիսային ծովում:
1699– ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Բատիստ Շարդենը:
1721-Պետրոս 1-ինը ընդունել է Հայրենիքի Հոր, Համառուսաստանյան Ցարի և Պետրոս Մեծի կոչումները, Ռուսաստանը դարձել է կայսրություն:
1755 –ծնվել է  Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետը:
1865 –ծնվել է  ամերիկացի լրագրող և քաղաքական գործիչ, ԱՄՆ 29-րդ նախագահ Ուորեն Հարդինգը:
1895 —վախճանվել է ֆրանսիացի սպա, Պուշկինին սպանած Ժորժ Դանթեսը: 
1914 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ  Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Օսմանյան կայսրությանը, որի հետևանքով Դարդանելի նեղուցը փակվել է:
1917 —հրապարակվել է Բալֆուրի հռչակագիրը, ըստ որի Բրիտանիայի արտգործնախարար լորդ բալֆուրը հայտնել է Լայոնել Ռոտշիլդին, որ Բրիտանիայի կառավարությունը համաձայն է  «Պաղեստինում ստեղծել հրեա ժողովրդի բնակչության օջաախ»:
1936 —Բի-Բի-Սին իր Կրիստալ Պելես ստուդիայից սկսել է հերարձակել բարձր որակի հեռուստահաղորդումներ:
1937 —մոսկովյան Կրեմլի 5 գմբեթներում առաջին անգամ վառվել են կարմիր աստղեր:
1938 - Հունգարիան գրավել է Սլովակիայի հարավային մասը:
1943- ԽՍՀՄ-ում սկսվել է կարաչաևցիների դեպորտացիան Միջին Ասիա:
1946 —Չատկալյան լեռնաշղթայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի արդյունքում Տաշքենդի և այլ քաղաքների հարյուրավոր շենքեր են վնասվել:
1947– ամերիկացի միլիոնատեր Հովարդ Հյուզը իր ընկերության կողմից պատրաստված պատմության ամենամեծ ամֆիբիա  օդանավով թռիչք է իրականացրել:
1950- վախճանվել է իրլանդացի գրող Ջորջ Բերնարդ Շոուն:
1956 - Հունգարիայի կառավարությունը հայտարարում է Վարշավյան դաշինքից դուրս գալու մասին և օգնություն է խնդրել այլ երկրներից սովետական օկուպացիան կանխելու համար:
1959 -«Монреаль Канадиенс» հոկեյի թիմի դարպասապահ Ժակ Պլանտը հերթական անգամ տափողակով դեմքին հարված ստանալուց հետո դուրս է եկել դաշտից և վերքերը կարելուց հետո վերադարձել իր իսկ պատրաստած ապակեպլաստիկից և ռետինից պատրաստված  դիմակով: 
1963 —Հարավային Վիետնամում տապալվել է Նգո Դին Զյոմի կառավարությունը, վերջինս և նրա եղբայր Նգո Դին Նյուն սպանվել են: 
1988– ԱՄՆ-ի համացանցում հայտնվել է առաջին վնասակար ծրագիրը: Ուսանող Ռոբերտ Մորրիսոնի արձակած  «որդը»  հայտնաբերվել է Մասսաչուսեցի տեխնոլոգիական ինստիտուտում:
2007- վախճանվել է բալետի սովետական արտիստ և բալետ-մայստեր Իգոր Մոիսեևը:
2016 —վախճանվել է խորհրդային և գերմանական կրկեսի արտիստ Օլեգ Պոպովը:


 Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular