ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկի. Դա մեր երկրի ամենամեծ սխալն էր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան չէր սպասում նման ագրեսիվ քայլերի իր հարևան Ռուսաստանից, որը լայնամասշտաբ ներխուժում սկսեց փետրվարի 24-ին։ Այս մասին չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք Ուկրաինայում մեր անկախության վերջին 30 տարիների ընթացքում չենք կառուցել ուժեղ անվտանգության համակարգ, քանի որ Ռուսաստանից չէինք սպասում նման ագրեսիվ քայլերի, ռազմատենչ քայլերի, նման արյունալի քայլերի։ Սա մեր երկրի, ուկրաինական քաղաքականության ամենամեծ սխալն էր»,- ասել է նախագահը։

Զելենսկին նշել է, որ չի ցանկանում կրկնել այդ սխալները։

«Կարծում եմ, որ այս դարում մեկ պատերազմը բավական է Ուկրաինային»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular