ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունաստանը պետք է դադարեցնի զինել Էգեյան ծովում ապառազմականացված կղզիներին․ Չավուշօղլու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հունաստանը, ի հեճուկս միջազգային համաձայնագրերի, զենք է փոխանցել Էգեյան ծովի ապառազմականացված կարգավիճակ ունեցող 23 կղզիներից 16-ին։ Այս մասին հայտարարել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների թուրքական հիմնադրամի (SETA) «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Էգեյան եւ Արեւելյան Միջերկրական ծովում» թեմայով հարթակում, հաղորդում է «Անատոլու» գործակալությունը։

Չավուշօղլուն ընդգծել է, որ կղզիները ոչ ռազմական կարգավիճակով զինելը սպառնալիք է Թուրքիայի անվտանգության համար։

Անկարան Հունաստանին կոչ է անում պահպանել միջազգային իրավունքը եւ դադարեցնել Էգեյան ծովում ապառազմականացված կղզիների զինումը, ասել է Չավուշօղլուն։

 

Թուրք նախարարը հիշեցրել է, որ 2021 թվականի սկզբին Անկարան ջանքեր է գործադրել Հունաստանի հետ երկխոսության մեխանիզմները վերականգնելու համար, սակայն հունական կողմը չի ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք եւ անկեղծություն։

Չավուշօղլուն նշել է, որ Հունաստանի պաշտոնյաները, մասնավորապես արտգործնախարար Նիկոս Դենդիասը, շարունակում են Թուրքիայի դեմ հայտարարություններ անել։ Չավուշօղլուն ասել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում «վերջին կաթիլն էր»։

Չավուշօղլուի խոսքով՝ կան տարբեր պատճառներ, որոնք Հունաստանին մղում են նման գործողությունների։ Չավուշօղլուն ասել է, որ հիմնական պատճառների թվում է Թուրքիայի աճող ազդեցությունը տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում։

Բացի այդ, Թուրքիայի դեմ հայտարարությունները թույլ են տալիս տեղական իշխանություններին «միավորներ վաստակել» հասարակության աչքում, ասել է Չավուշօղլուն։

Թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Հունաստանը շարունակում է «անվտանգ նավահանգիստ» մնալ ահաբեկչական կազմակերպությունների համար, բայց անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում անօրինական միգրանտների նկատմամբ, ովքեր ցանկանում են հասնել հունական կղզիներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular