ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գինեգործարաններ և ռեստորաններ. Հայաստանի գինու զբոսաշրջության ուղեցույց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Momenty.org-ը գրում է, որ Հայաստանը գեղատեսիլ, հյուրընկալ և էժան երկիր է, որն 
այժմ գրավում է ռուս զբոսաշրջիկներին: Ճանապարհորդներն այնտեղ հատկապես գնահատում են գինին։ Եկատերինբուրգի սոմելյե Եվգենիա Շակուրոն կազմակերպել է գինու շրջագայություն Հայաստանով մեկ և Ուրալին ծանոթացրել լավագույն համեղ վայրերի հետ:


Gevorkian winery գինու գործարանը գտնվում է Երևանի սահմաններում։ Արտաքին տեսքն աննկարագրելի է, բայց ներս մտնելուն պես հասկանում ես, թե այնտեղ ինչ որակի գինիներ են արտադրվում։ Միայն այդտեղ են արտադրվում են petnates՝ շողշողացող մեկ խմորման գինի: Շարքում երկու նմուշ կա՝ Արենի  և Մուսկատ խաղողի տեսակներից։ Չզտված և շատ հաճելի գինին շատ արագ է սպառվում։ Բացի այդ, գինեգործարանը արտադրել է երկրում միակ սառցե գինին: Դա քաղցր, բայց ոչ թունդ գինի է պատրաստված սառեցված խաղողից: Եվ, իհարկե, պետք է փորձել Կախանի գինին։ դա Իտալական appassimento-ի անալոգն է, որը պատրաստվում է չորացրած խաղողից: Հարուստ, խիտ, շոկոլադի, կակաոյի, սիգարի տերևի և սև հասած հատապտուղների վառ բույրով: Այդ գինուց մնացել է ընդամենը 100 շիշ։


Armenia wine գինու գործարանը Հայաստանում գինու ամենամեծ արտադրողն է։ Ընկերությունը գինի է մատակարարում 30 երկրների։ Գտնվում է Արարատյան դաշտում։ Այնտեղ գինուց բացի արտադրվում է կոնյակ։ Նրանց որոշ տեսակներ ներկայացված են Ռուսաստանում։ Շուտով գինեգործարանը շուկա կներկայացնի դասական տեխնոլոգիայով պատրաստված փրփրուն գինի, որը երկար հնեցվելու է նստվածքի վրա։
Տնտեսության տարածքում գործում է երկրի միակ գինու թանգարանը՝ հնագույն արտեֆակտներով։ Ընկերությունը նաև չորս հեկտար օրգանական խաղողի այգիներ է տնկել մի քանի տարի առաջ։ Գինեգործարանում անգամ հնարավորություն կա ճաշակել գինի տակառից, որը դեռ վաճառքում չէ։


Tushpa winery գինեգործարանը ընտանեկան գինեգործարան է, որի արտադրանքը արտահանում է Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ։ Բանն այն է, որ այդ տնտեսությունը սահմանափակ քանակությամբ գինի է արտադրում, բայց Ֆերման վառ տպավորություն է թողնում բոլոր զբոսաշրջիկների վրա։


Voskeni-ն ևս ընտանեկան գինեգործարան է, որն արտադրում է յուրահատուկ գինիներ։ Օրինակ՝ Արենի սորտից կարմիրը հին 140-ամյա վազերից ստացված խաղողից է։ Բացի այդ, վերջերս այնտեղ արտադրվել է սպիտակ նորույթ՝ Խաթուն Խարջի սորտից, որը դեռ շուկա չի մտել։ Շրջայցն ու համտեսը վարում է ֆերմայի հիմնադրի ծոռնուհի Ալինա Մկրտչանը։ Ֆերման գտնվում է երկրի հարավ-արևմուտքում՝ Արմավիրի մարզում, որտեղ կլիման ամենաշոգն ու չորայինն է։ Բայց միևնույն ժամանակ խաղողը այնտեղ իրեն հարմարավետ է զգում։ Ընտանիքն ապրում է բուն ֆերմայում և մշտապես հյուրերին հրավիրում է ընթրիքի:


In vino գինու նկուղը պարտադիր է այցելել: Հաստատությունում սպասարկումը բարձր մակարդակի վրա է։ In vino-ն միշտ էլ մարդաշատ է, քանի որ կա որակյալ գինիների հսկայական տեսականի։ Այդտեղ գինիները ավելի էժան են, քան մյուս գինեգործարաններում: Մեկ բաժակի գները սկսվում են 130 ռուբլուց: Այնտեղ պետք է փորձել orange-ն Լեռնային Ղարաբաղից, և կրեատիվ գինին Хмэ Хмэ և Tus արտադրողներից:
Wine republic գինու բարը գտնվում է Կասկադի մոտ՝ Երևանի հենց կենտրոնում։ Բացի գինու նկուղից, ռեստորանն ունի հիանալի ճաշացանկ: Ներկայացված է ֆյուժն խոհանոց՝ ռուլետներ, սուշի և սաշիմի։ Բարն ունի ջերմ մթնոլորտ, դիզայնի մեջ օգտագործվել են գինու բազմաթիվ շշեր և խցաններ։
Lavash ռեստորանը առաջատար դիրք է զբաղեցնում բոլոր ուղեցույցներում։ Այն այցելում է զբոսաշրջիկների բազմություն, ուստի սեղանը պետք է նախապես ամրագրել: Հակառակ դեպքում կարող եք շատ երկար հերթ կանգնել։ Հանրաճանաչ հաստատությունն ունի ոչ միայն գինիների, այլ նաև աղանդերների մեծ տեսականի: Դրանք գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում։ Արժե փորձել Միլֆեյը, որը չափահաս մարդու գլխի չափ է։ Ճանապարհորդները սիրում են նաև տեղական Գաթա խմորեղենը: Այն շատրաստված է խմորից, ներսից ընկույզով, կարագով և չրերով։ Բացի այդ, ռեստորանում մատուցվում է Հայաստանի ամենահամեղ խինկալին։
Vostan-ը հսկայական ռեստորան է մի քանի դահլիճներով: Կան և՛ փակ տնակներ, և՛ բացօդյա սրահներ, որոնք բաց են մինչև հոկտեմբերի վերջը։ Ինտերիերը շատ մթնոլորտային է՝ թույլ լուսավորություն, պատերին գորգեր, կենտրոնում բուսականություն,և մի քանի պատշգամբներ։ Խոհանոցը տեղական է։
Katsin-ը միաժամանակ բար է, համերգային սրահ և ռեստորան: Հսկայական թվով նստատեղեր կան մի քանի հարկերում և առանձնասենյակներ։ Հաստատությունն ունի մեծ գինիների ցանկ, ֆյուժն խոհանոց և անսովոր աղցաններ՝ ծովախեցգետին և մանգո, բուրատա դեղձով և ելակով: Հաստատության կարևորությունը ամենօրյա շոու ծրագրերում է: Անգամ ռեստորանի մատուցողներն են պարում պրոֆեսիոնալ պարողների նման։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular