ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի և Բելառուսի հարաբերությունները կարող են լրջորեն սրվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի և Բելառուսի հարաբերությունները կարող են լրջորեն սրվել։ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե ճիշտ չի լինի ՀԱՊԿ-ն հակադրել Ադրբեջանին։ Ավելին, «մուննաթ էր եկել» Հայաստանի վրա, պահանջել Ադրբեջանի հետ նստել մեկ սեղանի շուրջ և կարգավորել այս հարցը՝ նշելով, թե հիմա անհապաղ ղարաբաղյան հակամարտությունը չկարգավորելու դեպքում շատ ավելի վատ կլինի։ ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Լուկաշենկոն մել այլ «մուննաթ» էլ եկել էր դրա հաջորդ օրը՝ ՀԱՊԿ գործադիր քարտուղար Զասի հետ հանդիպմանը, երբ բառացիորեն կեղծիքների տարափ էր տեղացրել Հայաստանի հասցեին, նշել, թե Հայաստանը հրաժարվել է հակամարտության կարգավորման ողջամիտ ուղիներից։ 


Հայ հանրության մեջ բարձրացրած բողոքի ալիքին ի պատասխան՝ Արտաքին գործերի նախարարությունը հախուռն, տրամաբանությունից զուրկ, ամենևին ոչ դաշնակցային և գործընկերային է գնահատել Բելառուսի նախագահի հախուռն բանակցությունների տրամաբանությունից կտրված հայտարաությունները՝ նշելով, թե դրանք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրված անդամ պետության պարտավորությունները։ 


Բելառուսի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի ԱԳՆ-ին և հայտարարել, թե Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շատ յուրահատուկ դիրքորոշում է ընդունել։ «Բելառուսն իր պատմության ընթացքում ոչ թե խոսքով, այլ գործով է հաստատում իր հավատարմությունը դաշնակցային պարտավորություններին, նույնիսկ այս դժվարին պահին, անկեղծությունը մեր արտաքին քաղաքականության առանձնահատկություններից մեկն է, ուստի ապագայում մեր գործընկերն ու դաշնակիցները կարող են վստահ լինել մեզ վրա, եթե մյուս երկրները նույն կերպ վարվեին, ապա շատ խնդիրներից կարելի էր խուսափել»,- ասել է Բելառուսի ԱԳՆ քարտուղար՝ Անատոլի Գրազը։ Ավելին, Բելառուսի ԱԳՆ հայտարաության մեջ նշվում է, թե ՀԱՊԿ նիստին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը, որը բոլոր անհրաժեշտ մեկնաբանությունները տվել է իր գործընկեր պետությունների ղեկավարներին։ «Ինչի՞ համար է Հայաստանի ԱԳՆ-ի այս ուշացած գնահատականը»,- հարցնում է Բելառուսի պաշտոնյան։


Ըստ էության սա վկայում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ոչ միայն չի փոշմանել իր անհեթեթ և վտանգավոր մտքերի համար, այլ նույն կերպ շարունակելու է ապագայում։ Հայաստանի իշխանությունները լուրջ մտահոգվելու տեղիք ունեն և պետք է հարցը բարձրացնեն բավականին բարձր մակարդակով՝ ընդհուպ մինչև արտգործնախարար և վարչապետ, պարզաբանումներ պահանջելու Բելառուսի ոչ դաշնակցային պահվածքը վեր հանելու ուղղությամբ։

Անի Մսրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular