ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ԶՈւ-ն Իրանի հետ սահմանին վարժանքների ընթացքում սահմանների գրավման պրակտիկա է անցկացրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են զորավարժություններ անցկացնել Իրանի հետ սահմանին։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վարժանքների ընթացքում կիրառվել է ավիացիայի, հրետանու և հարձակողական անօդաչու թռչող սարքերի օգնությամբ նշանակված սահմանների և հենակետերի գրավում։

«Պլանավորված կերպով ստուգվում է զինվորականների պրոֆեսիոնալիզմը բարձր լեռնային, անտառապատ տարածքներում»,- ասվում է հաղորդագրությունում։

Բացի այդ, հատուկ նշանակության ջոկատները հատուկ գործողություններ են իրականացրել և հետախուզական առաջադրանքներ կատարել կեղծ թշնամու դեմ։

Նշվում է, որ Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բախտիյար Էրսային նույնպես հետևել է Իրանի հետ սահմանի մոտ ադրբեջանական հատուկ նշանակության զորավարժություններին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular