ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոմանոս Պետրոսյանը չի արդարացնում Փաշինյանի հույսերը. ո՞վ կփոխարինի նրան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին, երբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՊՎԾ պետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր թաքցնում, որ բավականին մեծ հույսեր է կապում վերջինիս հետ: Փաշինյանը ակնարկել էր, որ այնքան էլ գոհ չէ ՊՎԾ այն ժամանակվա գործող ղեկավար Տիգրան Ուլիխանյանի աշխատանքից և արդյունքներից և ի տարբերություն նրա` Պետրոսյանից ակնկալում է կառույցի աշխատանքների ռեստարտ և նոր աղմկահարույց բացահայտումներ: Պետրոսյանը ՊՎԾ-ում պետք է դառնար Նիկոլ Փաշինյանի «աչքերը»:

Անցել է բավականին երկար ժամանակ, սակայն Փաշինյանի «աչքերը» ակնհայտորեն իրենց չեն արդարացնում: Ըստ էության, Ռոմանոս Պետրոսյանի գլխին սկսել են մութ ամպեր կուտակվել և դա չնկատել` հնարավոր չէ:

Ակնհայտ է, որ դժգոհությունները Պետրոսյանից սկսեցին ի հայտ գալ դեռևս ամիսներ առաջ՝ ՏԻՄ ընտրություններում և հատկապես Աբովյանում ՔՊ ջախջախիչ պարտությունից հետո, ընտրություններում իշխանական թիմի թեկնածուի կուռացիան իրականացնում էր անձամբ Ռոմանոս Պետրոսյանը, ում մտերիմն էլ հենց ՔՊ քաղաքապետի թեկնածուն էր, սակայն ֆիասկոն ավելի քան խոսուն էր: Հենց դրանից հետո Փաշինյանը վերջինիս ազատեց նախարարի պաշտոնից` ըստ էության, իջեցնելով ՊՎԾ պետի պաշտոնի: Սակայն, աստեղ էլ Պետրոսյանը իրեն չի արդարացնում;

Ինչով է զբաղված եղել Ռոմանոս Պետրոսյանը այս երկար ու ձիգ ամիսների ընթացքում: Ընդամենը  բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կոզմից համայնքային հողերն օրենսդրության պահանջների խախտումներով օտարելու դեպքեր:  2022 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է ընդամենը 106 մշտադիտարկում և, բնականաբար, ոչ մի աղմկոտ բացահայտում դրանց չի հետևել: Բյուջետային հայտերի շուրջ հանրային քննարկումներ են տեղի ունեցել, Ռոմանոս Պետրոսյանը բազմաթիվ հարցազրույցներ է տվել: Փաշինյանի հրահանգով ՊՎԾ-ն ստուգումներ էր սկսել առողջապահության նախարարությունում, սակայն ամիսներ շարունակ որևէ նորություն և առաջխաղացում չի նշմարվում:

Հաշվի առնելով Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքի հանդեպ իշխանական վերնախավում առկա դժգոհությունը և այն հանգամանքը, որ ՊՎԾ պետը փաստացի չի կատարում Փաշինյանի պահանջը և բացահայտումներով չի փայլում՝ գուցե շուտով Պետրոսյանին ազատված տեսնենք ՊՎԾ պետի ղեկավարի պաշտոնից: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն՝ ՊՎԾ պետի պաշտոնում Փաշինյանը ցանկանում է տեսնել նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և հենց նա է համարվում Ռոմանոս Պետրոսյանի ամենահավանական փոխարինողը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular