ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վատ նորություններ Արարատ Միրզոյանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկ լավ և մեկ վատ նորություն ունի Ադրբեջանի հետ բանակցություններից։ Ազգային ժողովում բյուջեի ներկայացման ժամանակ արտգործնախարարը հայտարարել է, թե՝ «Վատն այն է որ բոլոր հարցերում և ուղղություններում, որոնց շուրջ Հայաստանը բանակցում է Ադրբեջանի հետ, հանդիպում է այդ երկրի առավելապաշտական դիրքորոշումներին, իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը համարելով, որ ռազմական հաջողություններ է ունեցել կարող է ինչ որ պայմաններ թելադրել Հայաստանին,դա չի կարող իրականություն լինել»,- ասել է Միրզոյանը։

Ըստ նրա լավ նորությունն այն է, որ կա միջազգային հանրության ուշադրությունը,հարաբերություններում առկա խնդիրների առնչությամբ։Այդ ուշադրությունն այժմ գնալով ավելի ու ավելի է մեծանում, հատկապես սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո, միջազգային հանրությունը շատ հստակ ուղերձ հղեց Ադրբեջանին այն մասին, որ ուժի կիրառումը չի կարող լինել հարցերի լուծման ճանապարհ։ Մենք էլ Արարատ Միրզոյանի համար լուրեր ունենք, բայց մեկը մեկիից վատը։

Ըստ էության Արարատ Միրզոյանը իր այս հայտարարություններով հերթական անգամ ապացուցում է գործող իշխանությունների ապիկարությունը, երբ 44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո, այժմ էլ հանրությանը փորձում են կերակրել իբր լավ նորություններով, թե կա միջազգային հանրության ուշադրությունը։

Միջազգային հանրության ուշադրությունը իհարկե դրական է ստեղծված պայմաններում, սակայն Հայաստանը լավ նորություններով կարող էր հպարտանալ միայն մինչև 44-օրյա պատերազմի սկիզբը։ Փաշինյանանկան վարչախմբի պաշտոնավարման ցանկացած օր վատ նորություն է Հայաստանի Հանրապետության համար։ Արարատ Միրզոյանների, Նիկոլ Փաշինյանների և մյուսների պաշտոնավարումը ամեն օր թուլացնում է Հայաստանի դիրքերը և վտանգում ՀՀ ինքնիշխանությունը։

Անի Մսրյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular