Մենք գիտենք, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված. Էրդողանի խոսնակ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարել հայ-թուրքական հարաբերություններին։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ Հայաստանի հետ հիմնական խնդիրը եղել է Ղարաբաղի հարցը։ Նրա խոսքով՝ «արդեն այդ հարցը լուծվել է»։
Քալընը հիշեցրել է, որ արդեն տեղի է ունեցել Փաշինյան-Էրդողան հանդիպումը եւ Թուրքիան գիտի, որ Հայաստանը հարաբերությունների կարգավորմանը կառուցողական է տրամադրված։