ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագրում» կրքերը չեն հանդարտվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագրում» կրքերը չեն հանդարտվում։

Երեկ առավոտյան ՔՊ-ն մի հայտարարություն տարածեց՝ նշելով, թե վարչության ընտրությունների առնչությամբ ստացված դիմումի հիման վրա իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ, ճշգրտումների արդյունքում թեկնածուների առաջին քսանյակը փոփոխվել է ըստ դիրքերի և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու «Քաղաքացիական խմբակցության» ղեկավար Հայկ Կոնջորյանը դուրս են մնացել վարչության կազմից, նրանց փոխարեն վարչության կազմում ընդգրկվել են ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը և պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Մեր տեղեկություններով՝ պաշտոնական այս հաղորդագրությունն ամենևին էլ չի արտացոլում այն իրական իրավիճակը, որ տեղի է ունեցել «Քաղպայմանագրի» վարչության նիստում, որտեղ պարզապես հրաշքով է, որ բանը չի հասել ձեռնամարտի։ ՔՊ վերնախավի մեծ մասը վարչության ընտրությունների ընտրակեղծիքների մեղավոր համարում է ոչ թե Արփի Դավոյանին կամ մյուս ՔՊ-ականներին, որոնք կեղծիքի շնորհիվ հայտնվել են վարչության կազմում, այլ բացառապես Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ով իր ձեռքում է կենտրոնացրել գրեթե ողջ իշխանությունը ՏԻՄ-երում, ինչպես նաև իրեն ենթարկեցրել փոխվարչապետին և այլ պաշտոնյաների։

Սուրեն Պապիկյանը իրեն զգում է որպես Նիկոլ Փաշինյանի գլխավոր և հիմնական իրավահաջորդ և իր բոլոր քայլերն ուղղված են հնարավոր ֆորս-մաժորների դեպքում վարչապետի պաշտոնը զավթելուն։ «Քաղպայմանագրի» մյուս կլանները բնավ ել մտադիր չեն հանդուրժելու այս իրավիճակը և ամեն ինչ անում են Պապիկյանին զսպելու համար, իսկ վարչության ընտրություններում կատարված կեղծիքները բավականին լավ առիթ են դարձել նրանց համար՝ Նիկոլ Փաշինյանին իրականության հետ առերեսելու նպատակով։

Փաշինյանը, որ մինչ վերջերս չէր հավատում իր կուսակիցների փսփսոցներին՝ Սուրեն Պապիկյանի սեպարատ խաղերի մասին, վարչության ընտրությունների կեղծումից հետո հստակ հասկացել է, թե ինչ է կատարվում և ամենայն հավանականությամբ Պապիկյանը կզրկվի նաև կուսակցության փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունից։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկայում ՔՊ-ն վերադասավորումներ է իրականացնելու նաև կառավարության կազմում և չի բացառվում, որ Սուրեն Պապիկյանը լքի նաև Պաշտպանության նախարարի պաշտոնը։ Նրան մի որևէ պաշտոն կտան Կառավարության կազմում նախարար կամ կվերադարձնեն փոխվարչապետի պաշտոնին, սակայն այլևս Պապիկյանը կկորցնի իր ունեցած լրջագույն լծակները։

Անի Մսրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular