ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայմանավորվածությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Inosmi.ru–ն գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել հարաբերությունները կարգավորելու համար: Այդ մասին հայտնում է Haber7-ը։ Հրապարակման ընթերցողները, մեկնաբանելով այդ իրավիճակը, նշում են, որ պայմանավորվածությունները ձեռնտու են միայն Երևանին։ Ավելին, նրանց կարծիքով, նա չի պատրաստվում հարգել զինադադարը։ Փաստաթղթում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում, նշվում է, որ երեք առաջնորդները քննարկել են 2020 և 2021 թվականներին ընդունված հայտարարությունների իրագործման հարցը, և ասվում է, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունները նպատակաուղղված են Հարավային Կովկասի խաղաղությունը, կայունությունը, անվտանգությունը և կայուն տնտեսական զարգացմանը»:


Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի կարևոր ներդրումը տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում կողմերն ընդգծել են տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նրա ջանքերի արդիականությունը։ «Մենք պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրի»,- ասված է հայտարարության մեջ։


Փաստաթղթում ընդգծվում է «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար»։ Հաղորդվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հակամարտության փոխընդունելի լուծման որոնումները։


Ուշադրություն է հրավիրվել Ռուսաստանի օգնությամբ կրոնական առաջնորդների, փորձագետների և հասարակության անդամների միջև երկխոսության դրական մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի կարևորության վրա։ Ալիևն ու Փաշինյանը ողջունել են Ռուսաստանի պատրաստակամությունը աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը, ասվում է փաստաթղթում։


Ընթերցողի մեկնաբանություններ
Թուալ.– Ինչ ենք մենք ուզում Ռուսաստանի և Ուկրաինայի համար:
Ալփայ60.– Ամենամեծ հաղթանակը ձեռք է բերվում խաղաղությամբ։ Երբեմն բանակցությունների սեղանի շուրջ հաղթում ես այնպես, ինչպես չես կարող ստանալ պատերազմում:
Հյուր.– Բոլոր պայմանագրերը ձեռնտու են Հայաստանին. Փաշինյանը պարզապես փայլում է...
ԼԱՎ ՄԱՐԴ.– Պայմանագրերը, իհարկե, լավն են, բայց Հայաստանն այն երկիր չէ, որը պահպանում է պայմանավորվածությունները։
Հյուր.– Քանի դեռ Փաշինյանը թույլտվություն չի ստացել Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից, համաձայնագիրը ուժ չունի:
Դիարբեքիրեց-21.– ԱՄՆ-ը հայերին մենակ չի թողնի: Գուշակեք, թե որ երկիրն ունի ԱՄՆ–ի ամենամեծ դեսպանատունը: Իհարկե Հայաստանը, և դա պատահակա՞ն է։
Հյուր.– Հայերին չի կարելի վստահել: Այսօր մենք պայմանավորվեցինք, իսկ վաղը հրթիռներ կարձակեն մեր ադրբեջանցի եղբայրների ուղղությամբ։ Պետք է դիրքորոշվել և զգոն լինել.
Գրոզնի.– Հայերին ու հույներին չի կարելի վստահել: Դուք երբեք չպետք է ձեր մեջքը թեքեք նրանցից, հակառակ դեպքում մեջքից դանակ կխփեն: Ինչպես նախկինում արել են։
Հյուր.– Եթե ​​պայմանավորվել են տարածքային ամբողջականության մասին, ապա Ղարաբաղի հայ զինծառայողները պետք է անհապաղ լքեն Խանքենդին (Ստեփանակերտ)։
Հյուրը.– Հեքիաթներ են:
Էրջան.– Կարծում եմ՝ երկու օրից։
Էնես.– Խենթ գործարք, դա ոչինչ չի ասում:
Օրդուից.– Իսկ ի՞նչ կասեք Զանգեզուրի միջանցքի մասին։
Vkexample.– Ծնվում է ժամանակակից Եվրոպան, Կենտրոնական Ասիան, այս համաձայնագիրը կշարունակվի, և Փաշինյանը կսուզվի պատմության մեջ:
Հայրենասեր.– Հայերը երբեք չեն հանդարտվի:
Հյուր.– Իրանի երազանքները փշրվել են, Իրանը ծայրահեղ անհանգստացած է:
Մետին.– Դատարկ պայմանավորվածություն, ոչ այլ ինչ, քան ժամանակ շահելու փորձ։ Արդեն 30 տարի է, ինչ նման հանդիպումներ են անցկացվում, և ի՞նչ է ստացվում: Կրկին նույն վիճակը:
Բուրխան.– Հայերը պետք է լքեն բոլոր ադրբեջանական հողերը:
Քաղաքացի.– Չենք զարմանա, եթե վաղը հայերը գնդակոծեն ադրբեջանական դիրքերը...:
Հյուր.– Համաձայնագիր, որը կնքվում է արդեն 15-րդ անգամ...
Քաղաքացի.– Ինչո՞ւ չկա Թուրքիա: Ինչու՞ Ռուսաստանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular