ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը ակտիվանում է Սոչիի հանդիպումից հետո

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին Ազգային ժողովում հայտնել էր, թե հաջորդ շաբաթ մեկնելու են Վաշինգտոն՝ հանդիպելու պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Միացյալ Նահանգների այս ակտիվացումը բավականին զգալի է վերջին շրջանում՝ հատկապես հաշվի առնելով Սոչիի եռակողմ հանդիպումը Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի այցը Իրան։ Այս երկու իրադարձությունները լրջորեն մտահոգել են Միացյալ Նահանգներին և նրանք իրենց մոտ են կանչում երկու երկրների արտգործնախարարներին՝ տեղում հասկանալու, թե ինչ է կատարվում իրականում։ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Ադրբեջանում նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը համարում է մեսիջ ՌԴ նախագահ Պուտինին, որ Միացյալ Նահանգները, ինչպես նախկինում, ներգրավված է Հարավային Կովկասի գործերում։

Ըստ Կոզլարիչի՝ Վաշինգտոնը ցանկանում է դադարեցնել անվերջանալի ֆորումների «կարուսելը», որում ներգրավված են Հայաստանն ու Ադրբեջանը և ստիպել նրանց ուղիղ խոսել միմյանց հետ։ «Ես վստահ չեմ, թե ինչ նպատակներ ունի ԱՄՆ-ն, բայց բացի Մոսկվային ազդանշան ուղարկելուց և կողմերին մղելու դուրս գալու այդ կարուսելից և վերականգնելու ուղիղ բանակցությունները, որոնք տանում են դեպի խաղաղության պայմանագիր»,- ասել է Կոզլարիչը և ընդգծել, թե ԱԳՆ նախարարներին հրավիրելը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը ցանկանում է գնահատել Սոչիում կայացած հանդիպման արդյունքները։

«Սոչիում բանակցությունների ելքը պարզ չէ, բայց պարզ է, որ Պուտինը կողմերից ոչ մեկից չի ստացել այն, ինչ ուզում էր»,- ասել է Կոզլարիչը և ընդգծել, թե չի կարծում, որ Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը ինչ որ բան կփոխի, բայց առաջիկա բանակցությունները ցույց են տալիս Բայդենի վարչակազմի ջանքերն ու առաջնորդությունը։ Միացյալ Նահանգներում էլ նոյեմբերի 16-ին լսումներ են կայանալու, որտեղ հանդես են գալու Կովկասի հարցերով պետքարտուղարության ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը և պետքարտուղարի օգնական՝ Կարեն Դոնֆրիդը։

Այս ամենը վկայում է Միցյալ Նահանգների բավականին լուրջ ակտիվացման և հետաքրքրության մասին, ինչը լրջագույն քաղաքական հետևանքներ է ունենալու հակամարտության կարգավորման վրա։

Տաթև Հախնազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular