ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Արևմուտքը Փաշինյանից պահանջում է բացահայտ հակառուսական քաղաքականություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա ռեժիմն ի սկզբանե են եղել Արևմուտքի հակառուսական նախագիծը, և Արևմուտքն ակնկալում է, որ Երևանը կվարի Ռուսաստանի հանդեպ թշնամական քաղաքականություն։ Այդ մասին ասել է քաղաքագետ, «Ժողովրդի ձայնը» (Հայաստան) փորձագիտական ​​ակումբի անդամ Արման Ղուկասյանը։


«Հայաստանի ներկայիս իշխանության նման հակառուսական քայլերը բացարձակապես զարմանալի չեն։ Փաշինյանի թիմը իշխանության եկավ 2018 թվականին՝ դրսի անմիջական աջակցությամբ արտաքին քաղաքական որոշակի խնդիրներ իրականացնելու նպատակով։ Չի կարող այնպես լինել, որ Փաշինյանի թիմը, որը բաղկացած է արևմտյան հիմնադրամների և կազմակերպությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև այն մարդկանցից, ովքեր անցել են ինչ որ արևմտյան դպրոցներ և իրենց ամբողջ կյանքը վատնել են ռուս-հայկական հարաբերությունները վարկաբեկելու վրա, և ի վերջո, երբ եկել են իշխանությանը հանկարծ դառնան ռուս-հայկական հարաբերությունների ջատագովներ։ Հակառուսական օրակարգը Հայաստանում իրականացվում է հենց 2018 թվականից հանրապետությունում գործող իշխանության գալով։

Բոլոր այն ծրագրերը, որոնք ի սկզբանե նախատեսված էին, կյանքի են կոչվում։ Այսօր մենք հասել ենք, այսպես կոչված, կուլմինացիոն շրջանին, երբ Արևմուտքը վերջապես ցանկանում է տեսնել կոնկրետ հակառուսական հարձակումներ Փաշինյանի և նրա թիմի կողմից։ Սա հենց այն է, ինչ մենք տեսնում ենք: Այս ամենը նաև հստակ խոսում է այն մասին, որ ներկա իշխանությունները Արևմուտքի հետ միասին ցանկանում են փակել Արցախի հարցը և բոլոր այն տարածաշրջանային խնդիրները, որոնցում Ռուսաստանը միջնորդ է 2020 թվականի նոյեմբերի 9-ից»,- ասել է Արման Ղուկասյանը:


Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին Հայաստանի իշխանությունները արգելել են մուտք գործել Հայաստան։  

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular