ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնարավոր է՝ վարչական դատարանում բողոքարկենք ԵՊՀ-ից ինձ հեռացնելու որոշումը. Դա կանացի վրեժխնդրություն էր. Տ. Մանուկյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քրեական գործը սկզբից մինչեւ վերջ հիմնված էր ստի ու կեղծիքի վրա, այսինքն այն գործերը, որոնք պետք է համակարգվեն իշխանության կողմից, մինչեւ ամենացածր օղակի աշխատանքը վերահսկվում է ամենաբարձր օղակների կողմից, քննիչը որեւէ որոշում ինքնուրույն կատարելու իրավունք չունի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ֆրանսիայի հրապարակում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը, ով հոկտեմբերի 6-ին է ազատ արձակվել կալանքից:

«Մեղադրանքը կազմվում է հնարավորինս ծանր, որպեսզի հնարավորություն ընձեռնվի մարդուն կալանավորելու: Այն գործով, որով մենք մեղադրվում ենք, կալանավորում չէր պահանջում, որովհետեւ կալանավորման հիմքերը բացակայում են: Թե վկաների, թե տուժողների ցուցմունքներով ապացուցվում է, որ նշված քրգործով մենք մեղավորություն չունենք»,-ասաց նա:

Տարոն Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ իրենք քաղաքական բանտարկյալ են եղել. «Եթե այս գործը քաղաքականության հետ առնչություն չունենար, մենք անգամ մեղադրյալի կարգավիճակ չէինք ստանա, էլ ուր մնաց կալանավորվեինք եւ ամիսներ շարունակ մնայինք անազատության մեջ: Մեր գործը սկզբից մինչեւ վերջ վերահսկվում էր ամենաբարձր մակարդակով, ընտրված էր ամենածանր խափանման միջոցը, բոլոր պայմաններն առկա էին այդ խափանման միջոցը փոխելու համար, բայց դա չէր արվում»: Նա հայտարարեց, որ կալանավորումներով, բանտերով, հետապնդումներով իրենց վախեցնել, լռեցնել հնարավոր չէ:

Ինչ վերաբերում է ԵՊՀ-ից իրեն դուրս թողնելուն, Տարոն Մանուկյանն ասաց. «Հիմա երբ արդեն ազատության մեջ եմ, դասապրոցեսին մասնակցում եմ եւ փորձում ենք իրավական առումով վերականգնել մեր իրավունքը: Ռեկտորի հետ չեմ փորձել կապվել, քանի որ համալսարանից իմ հեռացումը ակնհայտ հակաօրինական էր: Մենք ունենք օրինակներ, որ անգամ ցմահ դատապարտյալն է ընդունվում եւ ավարտում: Համալսարանից իմ դուրս մնալը միայն ռեկտորի քմահաճույքն էր, կանացի վրեժխնդրությունն էր, կանացի քինախնդրություն էր: Կրթության նախարարությանն ենք հարցում արել եւ կախված պատասխանից կորոշենք մեր հետագա քայլերը: Շատ հնարավոր է, որ վարչական դատարանի միջոցով բողոքարկենք որոշումը:

Փաստացի այս պահին ես հեռացված եմ, բայց քանի որ համալսարանում կան շատ հարգարժան դասախոսներ, թե իմ դեկանը, հնարավորություն են ընձեռել դասապրոցեսին մասնակցելու, որ կորցրածս վերականգնեմ եւ ավել ժամանակ չկորցնեմ»:

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թ․ մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառ, ավտոերթի մասնակիցները նշված կանգառում կանգնած՝ ավտոերթի ընթացքին հետեւող տարեց տղամարդկանց կոչ են արել միանալ իրենց: Ստանալով բացասական պատասխան՝ երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետեւ իջնելով ավտոմեքենայից՝ մոտեցել են հիշյալ տարեց տղամարդկանց, սկսել են վիճաբանել նրանց հետ, հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 7 անձի՝ Գոռ Սարգսյանին, Արսեն Մարտիրոսյանին, Տարոն Մանուկյանին,  Հոսիեկ Սարկիսյանին, Գոռ Մաթեւոսյանին, Գեւորգ Մուրադյանին եւ Վելիխան Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular