ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անահիտ Ավանեսյանը «պադստավկա՞» է անում Նիկոլ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության բնագավառին 2023 թ. պետբյուջեի նախագծով կհատկացվի 146 մլրդ 373 մլն դրամ: Ընթացիկ տարվա գումարի չափը 141 մլրդ 415 մլն դրամ է: 2021 թ. փաստացի ծախսերը կազմել են 157 մլրդ դրամ, որը պայմանավորված է եղել համավարակով: Բանից պարզվում է՝ եկող տարի նախարարությունը վերանայելու է որոշ առողջապահական ծառայությունների գներ: Որոշների գները բարձրանալու են, մյուսներինը գուցե նվազեն: Սակայն, բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ Հայաստանում ավանդույթի համաձայն սովորաբար ականատես ենք լինում միայն գների բարձրացմանը, իսկ ահա հակառակ գործընթացին՝ գրեթե երբեք:

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանի ընդունած կառավարության հնգամյա ծրագրում նշվում է, որ առողջապահության ոլորտի զարգացումը այս կառավարության գերակա նպատակներից և ծրագրերից է: Եվ այդ նպատակով արվելու է ամեն ինչ քաղաքացիների համար ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը ապահովելու համար. շարունակվելու է բնակչության համար դեղերի հասանելիության ընդլայնման ծրագիրը:

Բացի այդ, իշխող ՔՊ կուսակցության ծրագրում սևով սպիտակի վրա գրված է, որ քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու պետական գործառույթը ներառում է առողջապահության հանրամատչելիությունը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Ստացվում է՝ վերջինս ոլորտը այնպես է կառավարում, որ դեմ է գնում ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարության հաստատած ծրագրերին, այլ նաև հարազատ կուսակցության ծրագրում ամրագրված դրույթներին: Հետաքրքիր է՝ դեռ որքան են շարունակելու յուրայինները այսպես «պադստավկա» անել Նիկոլ Փաշինյանին...

  Նյութի աղբյուր` Lurer.com

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular