ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-Ն խլում է նախաձեռնությունը՝ ադրբեջանական կրակոցների ուղեկցությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ-ն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում խլում է նախաձեռնությունը Ռուսաստանի ձեռքից։ Սոչիում եռակողմ հանդիպման անատամ հայտարաության և Ռուսաստանի ջանքերի տապալման ֆոնին, առաջիկա օրերին Վաշինգտոնում կայանալու է Ադրբեջանի ԱԳՆ նախարար Ջեհյուն Բայրամովի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը։ Բայրամովը հայտարարել է, թե այդ հանդիպմանը պլանավորում է քննարկել «Խաղաղության պայմանագիրը»։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ նախարարի հոկտեմբերի 2-ին Ժնևում Հայաստանի պաշտոնակցի հետ կայացած հանդիպմանը, հայկական կողմին է փոխանցվել 5 բազային սկզբունքների վրա հիմնաված ընդլայնված տարրերը, իսկ հայկական կողմն ասել է, որ դրանց ծանոթանալու համար ժամանակ է հարկավոր։

-Կարծում եմ Վաշինգտոնի հանդիպմանը մենք կարող ենք դա քննարկել,- ասել է Բայրամովը, միաժամանակ պնդել, թե Ադրբեջանը իբր հավատարիմ է խաղաղ օրակարգին և անթույլատրելի ու անընդունելի է համարում, երրորդ կողմի ազդեցության տակ ապակառուցողական դրսևորումները։ Թե ի՞նչ է ակնարկում երրորդ կողմի ազդեցության տակ ապակառուցողական դրսևորում ասելով, Ադրբեջանի ԱԳՆ նախարարը չի մանրամասնել։

Միաժամանակ դա հստակ մեղադրանք է ուղղված Հայաստանին։ Ապակառուցողական դրսևորումներով մշտապես հանդես է գալիս հենց Ադրբեջանը, հատկապես Սոչիի հանդիպումից հետո, շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները բավականին սաստկացել են։ Նախօրեին էլ ադրբեջանցիները կրակել են խրամորթ գյուղի տարածքում աշխատող տրակտորիստի ուղղությամբ։ Արձակված կրակոցներից, ըստ հաղորդագրության, ջարդվել է տրակտորի դիմապակին և ղեկակառավարման սարքերի վահանակը։ Տրակտորիստը բարեբախտաբար չի տուժել։

Եվ այս պայմաններում, երբ Ադրբեջանը որևէ կառուցողական դիրքորոշում դրսևորելու ցանկություն չունի, իսկ Հայաստանի իշխանությունները պատեպատ են զարկվում, փորձելով աշխարհաքաղաքական կենտրոնների մեջ խուսանավելով որոշակի հարցեր կարգավորել, Միացյալ Նահանգներն ու ԱրևմուտքըՀայաստանին մղում են դեպի «Խաղաղության պայմանագրի» ստորագրման։

Այդ պայմանագիրը, իհարկե, պարտությունից հետո այլևս դժվար թե հայամետ լինի, և եթե ռուսական կողմը պնդում է Ղարաբաղի կարգավիճակն առայժմ սառեցնելու թեզի վրա, ինչը Ադրբեջանը մերժել է Սոչիում, ապա Արևմուտքը պահանջում է վերջնականապես լուծել Արցախի հարցը՝ Հայաստանին էլ կախվածության մեջ դնել տարածաշրջանում Արևմուտքի ներկայացուցիչ Թուրքիայից, ուրեսզի կարողանան Հարավային Կովկասից հեռացնել Ռուսաստանին։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular