ՀՀ ԱԽ պատվիրակությունն աշխատանքային հանդիպումներ կունենա Լեհաստանում, Լիտվայում և Նիդերլանդներում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, խորհրդական Անահիտ Շիրինյանը և օգնական Ազատ Բաբայանն աշխատանքային հանդիպումներ կունենան Լեհաստանում, Լիտվայում և Նիդերլանդներում։ Նրանց գործուղելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
«Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Անահիտ Շիրինյանին և անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ազատ Բաբայանին 2022 թվականի նոյեմբերի 8-11-ը ներառյալ գործուղել Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա՝ նոյեմբերի 8-ին), Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս՝ նոյեմբերի 8-10-ը) և Նիդերլանդների Թագավորություն (Ամստերդամ, Հաագա՝ 10-11-ը ներառյալ)»,- ասվում է որոշման մեջ: