ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համալսարան չավարտածի հետ ի՞նչ քննարկում». «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառմանը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ օպերային թատրոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին եւ ընդգծել, որ սա շատ կարեւոր հոբելյան է: «․․․Մենք առանց որեւէ չափազանցության պիտի արձանագրենք, որ մանկավարժի մասնագիտությունը եւ, հետեւաբար, նաեւ մանկավարժական կրթությունը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն, որովհետեւ մանկավարժական կրթությունը, ի վերջո, կներեք կրկնաբանության համար, կրթություն է՝ կրթություն տալու մեթոդների, ձեւերի եւ այսօր արդեն՝ տեխնոլոգիաների մասին»: Ներկա են եղել նաեւ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատգամավորներ, դեսպաններ:

Մանկավարժականի գիտխորհրդի անդամ, «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ստացել է միջոցառմանը մասնակցելու հրավեր, սակայն չի մասնակցել: Միայն երեկ մասնակցել է համալսարանում կազմակերպված միջոցառմանը, որտեղ ներկա չեն եղել իշխանությունները: «Մեկ շաբաթ առաջ տեղեկացրել էին, որ միջոցառում է լինելու, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը: 2 օր առաջ էլ տեղեկացրին, որ օպերայի շենք մտնելու համար հրավիրվածները պետք է ներկայանան անձնագրերով:

Ես արդեն իսկ գլխի ընկա, թե ինչ է կատարվելու՝ մերժեցի հրավերը: Ի վերջո` համալսարան չավարտածի հետ ի՞նչ քննարկում համալսարանի մասին»,- ասաց նա: Ուսանողները նրան պատմել են, որ մինչեւ մտնելը «երկար-բարակ իրենց պայուսակներն են զննել, ինչը եղել է շատ տհաճ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular