ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնը խլում է նախաձեռնությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վաշինգտոնում երեկ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Առանձին հանդիպումով, որից հետո նրանք եռակողմ ֆորմատով հանդիպել են նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպման վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունը չափազանց սուղ է և գրեթե չի փոխանցում այդ հանդիպումների բովանդակությունը։ Նշում է իբր, որ արտգործնախարները կամ փոխանակել հավանական «Խաղաղության պայմանագրերի» տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։

Շատ ավելի մանրամասներ է ներկայացրել պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հանդիպման սկզբում ունեցած կարճ ելույթում նա նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը խիզախ քայլեր են անում խաղաղության հասնելու համար։ Բլինքենն ասել է, որ այս հանդիպման նպատակն է զարգացնել այն դրական արդյունքները, որոնք արձանագրվել է 1.5 ամսում՝ ամերիկյան կողմի նախաձեռնած քնարկումներում։

Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ավելի քան 30 տարիները ահռելի մարդկային նյությական կորուստների են հանգեցրել, մարդկային կյանքեր խլել՝ թողնելով սպիներ, որոնք խորն են, բայց այժմ մենք երկու երկրներից տեսնում ենք իրական ու համարձակ քայլեր։ Պետքարտուղարը չի հստակեցրել, որոնք են այդ քայլերը, մանրամասներ չի հայտնել նաև բանակցություններից ու խաղաղության հասնելու հնարավոր տարբերակներից, ընդգծել է միայն, որ Վաշինգտոնը բարեկամ պետություն է Երևանի և Բաքվի համար և պատրաստ է նպաստել տասնամյակներ ձգվող հակամարտության կարգավորմանը։

Կարճ ներածական խոսքից հետո հանդիպումը շարունակվել է դռնփակ։ Փորձագետների կարծիքով Միացյալ Նահանգները գրեթե Ռուսաստանի ձեռքից խլել են նախաձռնությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ և շարունակում է իր ճնշումները Հայաստանի և Ադրբեջանի վրա հակամարտությունը շուտափույթ կարգով կարգավորելու, տարածաշրջանն էլ Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելու համար։

Ըստ էության ոչ Միացյալ Նահանգներին և ոչ էլ Եվրոպային առանձնապես չի հուզում՝ որտեղ կապրի Արցախի բնակչությունը կամ ինչ պայմաններում, նրանց համար թիվ մեկ խնդիրը հակամարտության հետագա տարածումը թույլ չտալն է, ինչպես նաև Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելը և այն իրենց ներկայացուցիչներով լրացնելը։ Իսկ ներկայացուցիչի դերին հավակնում է բացառապես Թուրքիան։

Այս պայմաններում տարօրինակ է Հայաստանի իշխանությունների՝ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու ջանքերը, թերևս փաշինյանական վարչախումբը կարծում է, որ միայն արևմուտքի միջոցով հնարավոր կլինի պահպանել իր խարխուլ իշխանությունը։

Տաթև Հախնազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular