ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը երեք ժամ փակ հանդիպում է ունեցել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան շուրջ երեք ժամ դռնփակ հանդիպում է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հետ։ Նիստից հետո որևէ պատգամավոր՝ բացի Հովիկ Աղազարյանից, տեղեկություններ չի հայտնել հանդիպմանը քննարկված հարցերի շուրջ։ Աղազարյանն էլ նշել է, թե Փաշինյանը ներկայացրել է Սոչիում և Թեհրանում ունեցած իր հանդիպումները, պատասխանել պատգամավորների հարցերին։

Ըստ Աղազարյանի՝ հանդիպմանը «Խաղաղության պայմանագրի» մասին չի խոսվել, անդրադարձ է եղել միայն ՔՊ վարչության կազմի ընտրություններին։ «Հայտարարվել է , որ կան հարցեր, որոնք ճշտելու համար պետք է քննություն գնա, հավանաբար քննիչ հանձնաժողովն է դրանով զբաղվելու, որ թերությունները մատնանշվեն»,- ասել է Աղազարյանը։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն, հանդիպումն այնքան էլ հարթ չի անցել, պատգամավորները տարակուսած են , թե՛ համագումարում տեղի ունեցած ընտրությունների ընթացքից և թե՛ իշխանությունների վերջին շրջանի վարքից։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ «Քաղպայմանագրի» պատգամավորները մասնավորապես բարձրացրել են վարչության ընտրությունների ժամանակ կեղծիքներ թույլ տված անձանց պատժելու հարցը, փաստարկել, որ նման կեղծիքները լրջագույն վտանգ են ներկայացնում գործող իշխանությունների «ժողովրդավարական» իմիջի վրա և հանրությունից տեղեկությունները թաքցնելը կարող է խնդիրներ հարուցել, այդ թվում նաև կողմնակիցների աչքում, որոնց հավատարմությունը Փաշինյանը ապահովում է բացառապես «ժողովրդավարական բաստիոնի» մասին իր հեքիաթներով։

Ընդսմին, հերթական անգամ բանը հասել է իրար վրա գոռգոռալուն, վիրավորանքներ հասցնելուն։ Տասնյակ պատգամավորներ պնդել են, որ պետք է պատժվի ոչ միայն վարչության կազմում ընտրված Արփի Դավոյանը, այլ նաև այն պաշտոնյաները, ովքեր անձամբ մասնակցել են ՔՊ վարչության ընտրությունների կեղծմանը։

Ի վերջո Փաշինյանը զայրացել և հեռացել է՝ այդպես էլ հստակ պատասխաններ չտալով, թե ի՞նչ է մտադիր անել։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular