ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության Վարչության նիստը, որը վարել է Նիկոլ Փաշինյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  Վարչության նիստը, որը վարում էր Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը: Այս մասին հայտնում են Կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկվել են  կուսակցության 6-րդ համաժողովում ընդունված կանոնադրությունից բխող հարցեր եւ կայացվել են մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են Վարչության աշխատանքներին, Վարչության նախագահի տեղակալների գործունեության ոլորտներին, կուսակցության աշխատակազմի կառուցվածքին ու հաստիքացուցակին, կուսակցության 2023 թվականի բյուջեի նախագծին: 

Քննարկվել է նաեւ կուսակցության Քաղաքական ժողովի անհատական կազմը եւ որոշում է կայացվել մինչեւ տարեվերջ հրավիրել Քաղաքական ժողովի առաջին նիստը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular