ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գլուխը թաքցնում են ավազի մեջ. փորձագետը գնահատել է Բաքվի պատճառով Հայաստան ժամանած ԵՄ առաքելության արդյունավետությունը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv–ն գրում է, որ քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանն իր հեռագրային ալիքում ամփոփել է Հայաստանում ԵՄ առաքելության երկրորդ շաբաթվա գործունեության նախնական արդյունքները: Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջից հայ-ադրբեջանական սահմանին հայտնվել է ԵՄ հատուկ առաքելությունը բաղկացած 40 հոգուց։ Նրա հիմնական խնդիրն է վերահսկել սահմանային իրավիճակը, բայց դրանից հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը բազմիցս է հայտարարել, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը։ Դրանից ելնելով փորձագետ Սերգեյ Մելքոնյանը 4 առանցքային եզրակացություն է արել:


Նախ ԵՄ դիտորդական առաքելությունը սահմանին փոխհրաձգության մասին հայտարարություններ չի անում։ 


Երկրորդ հերթին կազմակերպության կողմից լռությունը, ըստ Մելքոնյանի, լրացուցիչ լեգիտիմություն է հաղորդում նման ագրեսիային։


«Հայաստանի դե ֆակտո ղեկավարությունը, ընդդիմությունը և հայ հասարակությունը դեռ չեն գնահատել այդ առաքելության ակտիվությունը, ավելի ճիշտ անգործությունը։ Անգամ նրանք, ովքեր ակտիվորեն նպաստում էին եվրոպական առաքելության տեղակայմանը որպես անվտանգության երաշխիք, նույնպես ոչինչ չեն ասում»,–իր երրորդ եզրակացությունն է մատնանշել փորձագետը:


Ամփոփելով քաղաքագետը որպես չորրորդ եզրակացություն հավելել է, որ օտարերկրյա առաքելության տեղակայումն ի վիճակի չէ կանխել հակառակորդի հարձակումը։ Այլ կերպ մտածելը միայն միամտություն է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular