ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուքիասյանի դեմ արշավը մի քանի շերտեր ունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած վերջին արշավը ոչ միայն ներքաղաքական, այլ նաև արտաքին քաղաքական հետք ունի։ Հիշեցնենք՝ գլխավոր դատախազությունը դիմել է վարչական դատարան «Սիլ Պլազա»-ն Սուքիասյանների ընտանիքից խլելու միջնորդությամբ, իսկ տարածքի վրա կալանք է դրված, որպեսզի Խաչատուր Սուքիասյանը չկարողանա վաճառել այն։

Սուքիասյանին թերևս թվում է, թե Ռոբերտ Քոչարյանի հասցեին հայտարարություններ անելով՝ կկարողանա զսպել Նիկոլ Փաշինյանին։ Մինչդեռ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ խնդիրը ունի երկու շերտ՝ առաջինը ինչպես ավելի վաղ նշել ենք Նիկոլ Փաշինյանի անձնական հակակրանքն է իրեն տարիներ շարունակ սնած և մեծացրած օլիգարխի նկատմամբ։

Փաշինյանը տանել չի կարողանում ֆինանսական մեծ կարողություն ունեցող Սուքիասյանին, որի հետ երկար ժամանակ կապված է եղել ֆինանսական թելերով, նրանից սնվել, պահել իր սեփական թերթը, իսկ հեղափոխությունից հետո էլ ստիպված էր տևական ժամանակ կրկին նայել այդ օլիգարխի ձեռքին։

Երկրորդը, ավելի շատ քաղաքացիական այսպես կոչված հասարակության պահանջներն են։ Արևմտյան կառույցների կողմից ֆինանսավորվող գրասենյակները Նիկոլ Փաշինյանից պահանջել են ազատվել Խաչատուր Սուքիասյանից, ով գործող իշխանության կազմում Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակելու, ինչպես նաև ԵԱՏՄ-ից դուրս չգալու հիմնական լոբբինգ իրականացնողն է։

Սուքիասյանը բազմիցս փորձել է խմբակցության նիստերում՝ այդ թվում վարչապետի ներկայությամբ, ապացուցել, որ այդ քայլը բավականին լուրջ վնաս կհասցնի Հայաստանին, այդ թվում տեսական առումով։

Սորոսականների կարծիքով՝ Սուքիասյանն այդկերպ փորձում է բացառապես լուծել սեփական խնդիրները, իսկ հայ-թուրքական սահմանի բացումից հետո նաև վերահսկել Հայաստանի տարածքով իրականացվող առևտուրը՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև և ահռելի շահույթներ ստանալ։

Այդ կապակցությամբ էլ Նիկոլ Փաշինյանի առջև հստակ հարց են դրել՝ Խաչատուր Սուքիասյանից ձեռբազատվելու, նրանից մանդատը խլելու, իսկ հնարավորության դեպքում՝ նույնիսկ ազատազրկելու։ Մեր աղբյուրը հայտնեց, որ Սուքիասյանը վերջին երկու օրվա ընթացքում բավական ակտիվ է կուսակիցների հետ շփումներում։ Տարբեր մարդկանց հրավիրում է իր մոտ, փորձում հասկանալ, թե ովքեր անհրաժեշտ պայմաններում կկանգնեն իր կողքին՝ Նիկոլ Փաշինյանի դեմ դավադրության իրականացման հարցում։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular