ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը շարունակում է շանտաժը. Նոր փորձություններին Հայաստանը դիմավորում է պարտվածների խմբակով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկու տարի առաջ այս օրը Հայաստանը ցավալի պարտություն կրեց 44-օրյա պատերազմում։

Երկու տարի անց, Իլհամ Ալիևը այցելել է զավթած Շուշի, որտեղ առիթը բաց չի թողել Հայաստանի և Արցախի հարցերին սպառնալիքների հերթական չափաքանակը բաց թողնելու համար։ Ալիևը հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքը Հայաստանի պարտավորությունն է, որը ստանձնել է։ Ավելին, նա Հայաստանի իշխանություններին մեղադրել է միտումնավոր ժամանակ ձգելու, ռազմական սադրանքներ իրականացնելու մեջ, նշել, թե Ադրբեջանի բանակն այսօր ավելի ուժեղ է, քան երկու տարի աառաջ։

Նաև հայտարարել է, թե Ադրբեջանին զսպում է ոչ թե Հայաստանի ինչ-որ հովանավորի հայտարարություն, այլ Բաքվի սեփական քաղաքականությունը։ Ընդ որում այս հայտարարությունների մեջ ամենաուշագրավ հատվածն այն է, որ Ադրբեջանի նախագահը նշել է, թե սեպտեմբերի 13-ից 14-ը տեղի ունեցած գործողությունից հետո Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են հիմնական ռազմավարական բարձունքներում, վերահսկում են Ջերմուկը, Գորիսը, Կապանը և Սևանա լիճը։

Ըստ էության, այս հայտարարությունով Ալիևը Հայաստանի հետ կարգավորման գործընթացը մտցնում է փակուղի, շանտաժի ու ուժի կիրառման սպառնալիքով իր նպատակներին հասնելու հավակնություններ դրսևորում։

Ի տարբերություն Հայաստանի գործող իշխանությունների, որոնք վաղուց ձախողել են իրենց «Խաղաղության օրակարգը», Ադրբեջանի նախագահը հստակ գիտակցում է, թե ինչ է ուզում և ինչպես պետք է հասնի իր բոլոր ցանկություններին։ Ազգային ժողովի պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Հայաստանում իշխանության ղեկին գտնվողները երկրի գլխին կախված նոր վտանգները չեզոքացնելով և իրադրությանը համահունչ գործելու որևէ լուրջ առարկայական քայլ չեն ձեռնարկում։

«Նոր փորձություններին Հայաստանը դիմավորում է պարտվածների խմբակով, համատարած անտարբերությամբ և հասարակությանը մոլորեցնելու, ստելու իշխանական քարոզչությամբ»,-փաստել է ընդդիմադիր պատգամավորը։

Թերևս այս խոսքերին ավելացնելու ոչինչ չկա։

Տաթև Հախնազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular