ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուստամ Բադասյանը «մերկացրեց» Փաշինյանի հերթական կեղծիքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովում՝ մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, որ ընթացիկ տարում ՊԵԿ-ի գնահատմամբ մաքսատուրքերի շրջանակում լրացուցիչ որեւէ անոմալիաների բացակայության դեպքում պետք է ապահովվեր շուրջ 115 մլրդ դրամի մուտք: Այնուամենայնիվ, 2022 թվականին պետբյուջեն պակաս կլինի մոտ 84,8 մլրդ դրամով։ «Այս տարվա առաջին 9 ամիսներին ԱԱՀ-ի վերադարձը կազմել է մոտ 139,8 մլրդ դրամ, իսկ շահութահարկը՝ 30,8 մլրդ»,- միաժամանակ հավելել էր Բադասյանը։

Ակնհայտ է, որ ՊԵԿ նախագահը անոմալիա է անվանում Հայաստանի սահմաններին տեղի ունեցող պրոցեսները և հատկապես  մի շարք ռազմավարական, այդ թվում Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը ադրբեջանական կողմին, ինչից, բնականաբար, տուժել է հայկական տնտեսությունը: Այսօր այդ հատվածում իրանցի վարորդներից մաքսեր են հավաքում արդեն ադրբեջանցիները և ոչ թե մենք: 

Ուշագրավ է, որ նախորդ տարի, երբ իշխանությունները ծածուկ, հանրության մեջքի հետևում հանձնում էին ռազմավարական ճանապարհը՝ Նիկոլ Փաշինյանը ինքնավստահ կերպով հայտարարում էր, որ այդ քյալը որևէ կերպ չի վնասի Հայաստանի տնտեսությանը, իսկ եթե լինեն բացասական հետևանքներ, ապա դրանք հնարավոր կլինի չեզոքացնել մետաղի արտահանման տուրքերի հաշվին:

Բայց արի ու տես, որ, ըստ ՊԵԿ նախագահի, ոչ միայն տնտեսությունն է հսկայական՝ 84 միլիարդ դրամի վնաս կրել, դեռ մի բան էլ ավել՝ մետաղի արտահանման տուրքից ստացված գումարը որևէ կերպ ի վիճակի չէ մինիմալիզացնել այդ վնասը:

Ստացվում է, որ ՊԵԿ նախագահը կամա թե ակամա բացահայտեց Նիկոլ Փաշինյանի հրապարակավ արված կեղծիքը, իսկ նրա վարած ապաշնորհ քաղաքականության հետևանքներն էլ անվանեց ոչ ավել, ոչ պակաս անոմալիա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular